Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

«Ընդդիմությունը»՝ կաթվածահար վիճակում…

Վերլուծական

Վերջին շրջանի կարևորագույն քաղաքական իրադարձություններից ՏԻՄ ընտրություններն արդեն պատմություն են: Բացի կարևորագույն քաղաքական իրադարձություն լինելուց՝ այս ընտրությունները նաև յուրատեսակ ստուգատես դարձան այն քաղաքական ուժերի համար, որոնք իշխող «Հանրապետական» կուսակցության հետ մեկտեղ հանդես էին եկել սեփական հավակնություններով՝ իրենց մասնակցությունը բերելու երկրի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարման գործում:

ՏԻՄ ընտրությունները, պետք է նշել, բավական հետաքրքիր էին հատկապես, այսպես ասած, նորաստեղծ ընդդիմադիր կուսակցությունների՝ ժողովրդի շրջանում ունեցած վարկանիշի մասին որոշակի իրական պատկերացում կազմելու տեսանկյունից. վերջիններիս գրանցած արդյունքները, հատկապես խոշոր քաղաքներ Գյումրիում ու Վանաձորում, բավական հիասթափեցնող են, մանավանդ, երբ հաշվի ես առնում այն թվացյալ պոտենցյալը, որ կարող էին ունենալ յուրատեսակ ֆավորիտների կեղծ համբավ ունեցող որոշ ընդդիմադիր ուժեր:

Օրինակ՝ Վանաձորի քաղաքային իշխանությունների ընտրությունների նախնական արդյունքներից (Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 14899՝ 37,6%, «Լուսավոր Հայաստան» – 10899՝ 27,5 %, «Հայկական վերածնունդ» – 5286՝ 13,34%, «Բարգավաճ Հայաստան» – 2872՝ 7,25% Հայ հեղափոխական դաշնակցություն – 2522՝ 6,36%, «Քաղաքացիական պայմանագիր» – 1617՝ 4,08%, «Համախմբում» – 984՝ 2,48%, Հայ ազգային կոնգրես – 551՝ 1,39%) պարզ է դառնում, որ նույն Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ից ունեցած սպասելիքներն այդպես էլ չարդարացվեցին՝ չնայած այն հանգամանքին, որ կուսակցության ցուցակը գլխավորում էր նույն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանն, ում շանսերը խիստ բարձր էին գնահատվում ի սկզբանե. գրանցած արդյունքները նույնիսկ ֆիասկո կարելի է համարել մի քաղաքական ուժի համար, որի համար Վանաձորը հարազատ քաղաքի համարում ուներ:

Չպետք է մոռանալ, որ Վանաձորը Մարուքյանների համար հարազատ քաղաք է, որ վճռորոշ դերակատարություն է ունեցել Էդմոն Մարուքյանի քաղաքական կարիերայի հարցում. Մարուքյանը տարիներ առաջ հենց Վանաձորից էր ընտրվել որպես ԱԺ պատգամավոր՝ իր ստացած քվեներով շրջանցելով հիմնական մրցակից Վիկտոր Դալլաքյանին, ինչը նշանակում է, որ քաղաքում Մարուքյանի դիրքերը պետք է շատ ավելի ամուր լինեին, ու Քրիստ Մարուքյանի՝ ժողովրդի շրջանում ունեցած պոպուլյարությունը պետք է որ նյութականանար ստացած շատ ավելի բազմաքանակ ձայների տեսքով, քան փաստացի կա:

Սակայն ստացվեց այնպես, որ Մարուքյանների ժողովրդականությունը ոչ մի էական ազդեցություն չունեցավ «Լուսավոր Հայաստանի» գրանցած արդյունքների վրա, ու կուսակցությունը հավաքեց շատ ավելի պակաս ձայներ, քան ակնկալվում էր նրանից. փաստացի ստացվում է՝ Մարուքյանի՝ ժողովրդի շրջանում ունեցած վարկանիշը շատ ավելի բարձր է, քան «ԼՀ»-ինը, ինչը կարող է վկայել մեկ բանի մասին. ժողովուրդն ամենևին էլ հիմար չէ ու շատ լավ հասկանում է, որ նորաստեղծ «ընդդիմադիր» կուսակցություններն, ովքեր էլ դրանք գլխավորեն, ընդամենն իշխանական պրոյեկտներ են, որոնց հիմնական նպատակը մարդկանց ապակողմնորոշելն է, դաշտում սխալ թիրախներ ստեղծելը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, որն ավանդաբար իրեն է համարում Հայաստանի միակ ու իրական ընդդիմություն, ապա պետք է ասել, որ ընտրությունների ադրյունքները ցույց տվեցին ու ապացուցեցին, որ այս կուսակցությունն այլևս գտնվում է գործնականում ոչնչացված վիճակում, ինչը բնական արդյունքն է այն գործունեության, որ հատկապես վերջին շրջանում ծավալում է խորհդարանական այս ուժը: Իսկ, օրինակ, «Համախմբում» կուսակցության գրանցած արդյունքը, պետք է ասել, ամենևին էլ անակնկալ չէր, քանի որ առանձնապես նորություն չէ այն, որ Վարդան Օսկանյանի ժողովդրականությունը մեզանում հավասար է գրեթե զրոյի, ինչի հետևանքն էլ կուսկացության հավաքած չնչին տոկոսներն են:

Ինչ վերաբերում է Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններին, ապա, այստեղ ևս առանձնակի անակնկալներ չգրանցվեցին, ու  նորաստեղծ ընդդիմադիր կուսակցություններից նույն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որ, կարելի է ասել, նախընտրական փուլում ամեն ինչ անում էր՝ համապատասխան քվեներ վաստակելու համար, կատարելապես ձախողվեց:

Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Բալասանյան դաշինքը՝ 34.64 %-ը, ԲՀԿ՝ 20.70%, «Հայկական վերածնունդ»-ը՝ 10.62%, ԳԱԼԱ կուսակցությունը՝ 10.49 %, ՀՅԴ՝ 5.36 %, ՔՊ՝ 1.49 %...) ցույց տվեցին, որ Փաշինյանի ժողովրդական վարկանիշը սարսափելի ընկել է, ու հավաստիացումներն այն մասին, թե իբր ժողովուրդը նրան ընկալում է որպես մերօրյա Ռոբին Հուդ, չափից դուրս հեռու էին իրականությունից: Իսկ սրա պատճառն, անշուշտ, պետք է փնտրել նախևառաջ «Սասնա ծռերի» բարձրացրած երևանյան ապստամբության հետևանք հանդիսացած համապատասխան իրադարձություններում, երբ Փաշինյանի ոչ միանշանակ դիրքորոշումն ու գործելաոճը պատճառ դարձան նրա ունեցած քաղաքական կապիտալի վատնման. ժողովուրդը հիասթափվեց, ինչի արդյունքը դարձավ 1.5%-ը, որ այլևս գուժում է «ՔՊ»-ի քաղաքական գործոն չլինելու ու ժողովրդականության չգոյության մասին:

Ի տարբերություն շատերի՝ պետք է նշել, որ ՏԻՄ ընտրությունները բացառիկ հաջողակ ստացվեցին հատկապես «Հայկական վերածնունդի» համար, ինչը, շատերի համար իսկական անակնկալ դարձավ. այն արդյունքները, որ կուսակցությունը կարողացավ գրանցել 2016-ի ՏԻՄ ընտրություններում, թերևս, լավագույններից մեկը պետք է համարել կուսակցության ողջ պատմության ընթացքում. կուսակցությունն, ըստ նախնական արդյունքների, 3-րդն է թե՛ Վանաձորում, թե՛ Գյումրիում:

Այսպիսով՝ ՀՀԿ-ի հաղթանակը ՏԻՄ ընտրություններում վկայում է մեկ փաստի մասին. ընդդիմադիր դաշտում առայժմ չկան այնպիսի նորաստեղծ քաղաքական ուժեր, որոնք կարող էին բացարձակ ֆավորիտ համարվել ու դիմակայել ամենակուլ ՀՀԿ-ի գերիշխանությանը:

Իսկ հաշվի առնելով այն, որ ներկայումս համայքներում տիրող սոցիալ-տնտեսական վիճակն ամենևին էլ բարվոք չէ, իսկ բնակչության արտագաղթը միայն ավելանում է, ակնհայտ է դառնում, որ իշխողների հաղթանակը փաստում է ոչ թե լավ աշխատանքի, այլ՝ ընդդիմադիր հատվածի՝ որպես այլընտրանք ներկայանալ չկարողանալու հանգամանքի մասին, ինչը չի կարող տխրեցնող հանգամանք չհամարվել, քանի որ այս ամենը խոսում է Հայաստանի քաղաքական համակարգի չկայացվածության ու ռեալ այլընտրանքի բացակայության մասին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված