Ժողովուրդը հոգնել է իշխանական խոստումներից. Մհեր Շահգելդյան
Քաղաքական
Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ժողովուրդը հոգնել է իշխանական խոստումներից և իրական փոփոխություններ է ուզում: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, ով իր խոսքում նշեց նաև, որ քաղաքական առումով իրականում ոչինչ էլ չի փոխվել:
«Նույն ընտրակաշառքների մեխանիզմը, նույն ընտրակեղծարարության մեխանիզմը գործում էր, սակայն ՏԻՄ ընտրությունների բոլոր տեղամասերում ասվում էր, որ մարդիկ փոփոխություններ են ուզում: Իշխող քաղաքական ուժին, որի շատ ներկայացուցիչներ՝ գյուղապետեր, քաղաքապետեր, մարզպետեր օգտագործում էին և՛ փող, և՛ ընտրակաշառք, և այլն, ասվեց, որ փոփոխություններ են ուզում: Դա նաև պարզ երևում էր մարդկանց երեսին նայելով և մարդիկ ձգտում են հասնել այդ փոփոխություններին»:
Որպես օրինակ, Մ. Շահգելդյանը հիշեց նաև հանրաքվեն և ընդգծեց, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիներին առաջարկվել է ընտրակաշառք, բայց նրանք գնացել և սեփական կամքն են արտահայտել: «Մարդիկ արդեն հոգնել են, զայրացել ու ձանձրացել են, զահլաները գնացել ա արդեն, որովհետև աղքատությունն ու արտագաղթը խեղդում է: Եվ ես վստահ եմ, որ սոցիալական այս բարդագույն իրավճակն ազդելու է նաև խորհրդարանական ընտրությունների վրա, որովհետև մարդիկ քաղաքական առումով ավելի են հասունացել, որովհետև իրենք կարողանում են հասկանալ՝ ինչն ինչոց է»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ