ՀՀ ԱԳ նախարարը Չիլիից ժամանած պատվիրակության հետ քննարկել է գործարար համաժողովների կազմակերպմանն առնչվող հարցեր
Քաղաքական
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Չիլիի արտաքին հարաբերությունների նախարարի տնտեսական համագործակացության գծով փոխտեղակալ նախարար Պաբլո Ուռիայի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը քննարկվել են 2014թ. ՀՀ Նախագահի Չիլի կատարած այցելության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Զրույցի ընթացքում կարևորվել է Չիլիից մեկ տասնյակից ավելի գործարարներ ընդգրկող պատվիրակության այցելությունը Հայաստան, անդրադարձ արվեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, գործարար համաժողովների կազմակերպմանը և Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղիներին:
Քննարկվել է Եվրասիական տնտեսական միության հետ Ազատ առևտրի համաձայնագրի կնքման Չիլիի նախաձեռնությունը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ