Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Վիգեն Սարգսյանը՝ «այլընտրանքային արտգործնախարար»

Վերլուծական

Երեկ կատարվեցին կառավարության վերջին երկու ամենաինտրիգային նշանակումները:

Ըստ ամենայնի, նախագահ Սերժ Սարգսյանը մանևրելու մեծ հնարավորություն չուներ և, ըստ էության, հարկադրված էր ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակել Էդվարդ Նալբանդյանին: Հեռու եմ մակերեսային պատկերացումներից և այս ամենում չեմ փնտրում Մոսկվայի ուղղակի պարտադրանք: Ավելի շուտ Երևանը մեսիջ հասցեագրեց Մոսկվային, որ գոնե ֆորմալ առումով Հայաստանի արտաքին քաղաքականությունը նրա եվրասիական ուղղվածությունը չի վերանայվելու: Իհարկե, Նալբանդյանի վերանշանակումը ենթադրում է նաև ստատուս քվոյի պահպանում մեր դիվանագիտությունում: Եթե անկեղծ լինենք և իրերը կոչենք իրենց անուններով, ապա այսօրվա հայկական դիվանագիտությունը հեռու է որակյալ և նախաձեռնող լինելուց:

Մի խոսքով՝ այնպիսին չէ, ինչպիսին պետք է լիներ իրապես ինքնիշխան երկրի արտաքին քաղաքականությունը: Սա, իհարկե, պայմանավորված չէ միայն ու բացառապես Նալբանդյանի անձով, բայց վերջինս օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն դարձել է անարդյունավետ և «անկյալ» դիվանագիտության խորհրդանիշ:

Այնպես է ստացվել, որ մեր ԱԳՆ-ի իներցիոն ոչ պրոդուկտիվ գործունեության ֆոնին, հենց բանակն է դարձել մեր ինքնիշխանության, պետականության խորհրդանիշ: Այդ գործառույթը բանակը կատարել է ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև դիվանագիտության մեջ՝ լրացնելով ԱԳՆ-ի՝ ակնհայտ անգործության բացը: Եվ, բնավ պատահական չէ, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագետները ավելի հաճախ կարևորել են ոչ թե ԱԳՆ, այլ ՊՆ ղեկավարության դիրքորոշումները: Հենց ռազմաքաղաքական դիվանագիտության առաջնահերթությունը՝ ի թիվս այլ գործոնների, կանխորոշեց Սեյրան Օհանյանի հեռացումը:

ՀՀ ՊՆ-ին այսօր պետք է ոչ թե զինվորական, այլ քաղաքական դեմք: Մի մարդ, ով արդյունավետ կիրականացնի ռազմաքաղաքական դիվանագիտություն, կկարողանա վարել հնարավորինս դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի հակադրության ֆոնին, ընդգծելով Հայաստանի ինքնիշխանությունը:

Այս առումով Վիգեն Սարգսյանի թեկնածությունն ամենաօպտիմալն ու ընդունելին է:

Կասկածից վեր է, որ արտաքին քաղաքական հարցերում շեշտակի մեծանալու է բանակի դերակատարությունը: Ըստ այդմ, արտաքին հարաբերություններում Նալբանդյանի անգործությունը կարող է փոխհատուցվել Վիգեն Սարգսյանի նախաձեռնողականությամբ:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված