Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» 

Բալասանյանը հաղթեց, ընդդիմության շանսը՝ Վանաձորում

Վերլուծական

Գյումրիի և Վանաձորի քաղաքային ընտրությունները խորհելու առիթ են տալիս՝ բացահայտելով քաղաքական նոր իրականությունը Հայաստանում: Բնավ, այն կարծիքին չեմ, որ հանրապետության երկրորդ և երրորդ  քաղաքներում արձանագրված արդյունքներն իրենց իմպերատիվ ազդեցությունն ու արտացոլումը կունենան խորհրդարանական ընտրություններում, մյուս կողմից էլ՝ Գյումրիի և Վանաձորի ընտրությունները ձևավորեցին միջավայր, որն անխուսափելիորեն ազդելու է էլեկտորալ տրամադրությունների վրա ողջ երկրում: 

Երկու քաղաքներում իշխանության ցուցակը հարաբերական հաղթանակ տարավ՝ չստանալով ընտրողների մեծամասնության նույնիսկ 40%-ի քվեն: Ընդ որում, իշխանությունների նույնիսկ հարաբերական հաղթանակն արդյունք է ոչ թե կառավարող կուսակցության վարկանիշի, այլ՝ արդյունավետ ընդդիմության բացակայության հետևանք: 

Չմոռանանք նաև վարչական ֆինանսական ռեսուրսների անզուսպ օգտագործումը, քաղաքական տեխնոլոգիաների կիրառումը, երբ Գյումրիում ՀՀԿ-ն քողարկվեց դաշինքի անվան տակ, իսկ Վանաձորում՝ հիմնականում խաղարկվեց ցուցակի առաջին համարի դրական իմիջը: 

Այս ընտրությունները կատարյալ ֆիասկո դարձան քաղաքական ուժերի համար, որոնք նախագահական վերջին ընտրություններում ակնհայտ ֆավորիտ էին: Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն»-ն ինքն էր իրեն դրել «խաղից դուրս» վիճակում: Գյումրիի և Վանաձորի ընտրողներն այդ կարգավիճակում դրեցին Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ին: Երբեմնի համաժողովրդական շարժման փլատակների վրա ձևավորված կուսակցությունը վերջինն էր զույգ ընտրություններում: Անկարելի է պատկերացնել ՀԱԿ-ի կամ «Ժառանգության» քաղաքական ռեաբիլիտացիան մինչև խորհրդարանական ընտրությունները կամ դրանց ընթացքում:

ԱԺ ընտրություններին մնում է ընդամենը 6 ամիս, սակայն տեսանելի չէ, թե որ ուժն է լրացնելու ընդդիմության վակուումը: ԳԱԼԱ-ի հաջողությունը Գյումրիում կամ «Լուսավոր Հայաստանի» լավ ցուցանիշը Վանաձորում այս հարցի պատասխանը չեն տալիս: ԳԱԼԱ-ն և ԼՀԿ-ն լոկալ տարածքային ազդեցություն ունեցող ուժեր են, որոնց քաղաքական ազդեցությունը սահմանափակվում է կոնկրետ համայնքներով և չի տարածվում դրանց սահմաններից դուրս:

Եթե Վարդան Օսկանյանի «Համախմբում»-ը զարգացման որոշակի ռեսուրս և հաջողության տեսական շանս ունի խորհրդարանական ընտրություններում, ապա Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատապարտված է ձախողման՝ առաջին հերթին չհիմնավորված հավակնությունների և ագրեսիվության հետևանքով: Նիկոլ Փաշինյանին չի կարող օգնել անգամ ՔՊԿ վարչության երեկվա հրաժարականը, որովհետև նման ցուցադրական քայլերի քաղաքական էֆեկտիվությունը զրոյական է: ԱԺ ընտրություններից վեց ամիս առաջ դարձյալ օրակարգային է նոր ընդդիմության ձևավորման պահանջը: 

ԲՀԿ-ի և «Հայկական վերածնունդ» կուսակցության հարաբերական հաջողությունը պայմանավորված է իներցիայի ուժով և այդ կուսակցությունների կողմից տնօրինվող ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ: Չմոռանանք, որ թե՛ ԲՀԿ-ն, և թե՛ ՀՎԿ-ն մինչև վերջերս եղել են կոալիցիոն ուժեր, և նույնիսկ ընդդիմության կարգավիճակում պահպանել են սահմանափակ ռեսուրսներ՝ իշխանությունների հետ հարաբերություններում «խաղի կանոնները» պահպանելու հետևանքով: Արդյո՞ք դրանք կպահպանվեն նաև ԱԺ ընտրություններում: Կոալիցիոն կարգավիճակը չի երաշխավորում ՀՅԴ-ի հաջողությունը խորհրդարանական առաջիկա ընտրություններում, հատկապես, եթե ՀՀԿ-ն չկարողանա «յոլա գնալ» առանց ադմինիստրատիվ ռեսուրսի տոտալ և միանձնյա տնօրինման:

Գյումրիում իշխանության հարցը լուծված է: Վեց տոկոսի շեմը չհաղթահարած կուսակցությունների ձայների վերաբաշխման արդյունքում «Բալասանյան» դաշինքը 33 մանդատից ստացել է 17-ը, և ոչինչ չի փոխում անգամ ԲՀԿ-ի, ՀՎԿ-ի և ԳԱԼԱ-ի հնարավոր դաշինքն ապագա ավագանիում:

Այլ խնդիր է, որ Գյումրիի ավագանիում ձևավորվում է ուժեղ ընդդիմություն, որն ակնհայտորեն խորթ է լինելու հանրապետական իշխանության համար:

Վանաձորի 33 մարդուց բաղկացած ավագանիում ՀՀԿ-ն ունի ընդամենը 13 մանդատ, և քաղաքապետի ընտրության հարցում նրան կարող են չփրկել անգամ կոալիցիոն ՀՅԴ-ի 2 մանդատները, եթե դաշինք կազմեն «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածննունդը» և ԲՀԿ-ն:

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ ընդդիմությունը պետք է միավորվի 10 մանդատ ունեցող իրենց թեկնածուի շուրջ: Արթուր Բաղդասարյանը տեսականորեն համաձայն է սրան՝ ակնկալելով ԼՀԿ-ին տեսնել «Հայկական վերածնունդի» դաշինքային կրտսեր գործընկերոջ կարգավիճակում խորհրդարանական ընտրություններում:

Այլ խոսքով՝ Մարուքյանը պետք է զոհաբերի իր քաղաքական պրոեկտը Վանաձորի քաղաքապետի պաշտոնի դիմաց:

ՀՎԿ-ն «քաղաքական առևտուր» է առաջարկել Մարուքյանի թիմին՝ ունենալով ՀՀԿ-ի հետ սեպարատ պայմանավորվածության պահեստային տարբերակ:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»
Ամենադիտված