Գալուստ Սահակյանը շնորհավորել է Ալվարդ Պետրոսյանին ծննդյան օրվա առթիվ
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մտավորականի ու քաղաքացու Ձեր' իրադարձություններով հարուստ կյանքն անխզելիորեն կապված է հայրենիքի ու ժողովրդի կենսագրությանը: Թե գրական ու լրատվական դաշտում, որտեղ այսօր էլ գտնվում եք գնահատելի բարձրության վրա, եւ թե հասարակական ու քաղաքական, այդ թվում' երկարամյա պատգամավորական գործունեության ընթացքում Դուք մշտապես առաջնորդվել եք երկրի շահով' անմիջականորեն զգալով նրա զարկերակը, երբեք անտարբեր չմնալով հայրենիքի ճակատագրին առնչվող որեւէ երեւույթի կամ իրավիճակի հանդեպ:
Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ' մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական ոգեւորություն եւ ամենայն բարիք»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ