Կարեն Կարապետյանը նոր խորհրդական ունի
Քաղաքական
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ալեքսանդր Խաչատուրյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։
1985 թվականին ծնված Խաչատուրյանն ավարտել է Հայաստանի ֆրանսիական համալսարանի միջազգային գործարարության իրավունքի ֆակուլտետը, 2011-2012թթ կրթությունը շարունակել է ԱՄՆ Բոստոնի համալսարանի իրավաբանական դպրոցում և ստացել ֆինանսական և բանկային իրավունքի մագիստրոսի աստիճան:
2015թ. աշխատել է Տնօրենների հայկական ինստիտուտ հիմնադրամում՝ որպես խորհրդի անդամ, հիմնադիր, 2010-2011թթ եղել է նաև Հայ-բրիտանական գործարարության պալատի խորհրդի անդամ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ