ԱՄՀ-ում Հայաստանի ներկայացուցիչն այսուհետ Վարդան Արամյանն է
Քաղաքական
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամում ՀՀ ներկայացուցիչ Գագիկ Խաչատրյանին կփոխարինի նորանշանակ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 30-ի N 299-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1114-Ա որոշման 1-ին կետում «Գագիկ Խաչատրյանին» բառերը փոխարինել «Վարդան Արամյանին» բառերով»,- ասված է որոշման մեջ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ