Աբրահամը հնարավոր է ռևանշ մենամարտ անցկացնի Մուրայի հետ
Սպորտ
WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կարող է ռևանշ մենամարտ անցկացնել բրիտանացի Մարտին Մուրայի հետ, հաղորդում է Bild-ը:
Մենամարտը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 12-ին, Մոնտե Կարլոյում: Այս մարտում հաղթողը կդառնա Խիլբերտո Մարտինեսին պատկանող WBO վարկածով չեմպիոնական գոտու համար պայքարի պարտադիր հավակնորդը: Գոտին Մարտինեսը նվաճել էր այս տարի Աբրահամի հետ կայացած մարտում` Մարտինեսը հաղթել է մրցավարների միանձնյա որոշմամբ:
Հիշեցնենք, որ 2015թ-ի նոյեմբերին Աբրահամը հաղթել էր Մուրային` մրցավարների որոշմամբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու