Քիմ Քարդաշյանը ԱՄՆ է վերադարձել 20 թիկնապահների ուղեկցությամբ (կողոպուտը մոդելավորած տեսանյութ)
Այլ
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որին կողոպտել էին Փարիզում, Նյու Յորք է ժամանել 20 թիկնապահների ուղեկցությամբ: Այդ մասին հայտնել է TMZ պորտալը:
Հայտնի ամերիկուհու անվտանգությունը նաեւ ապահովում էին Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, նշում է պորտալը, որը զետեղել է Քարդաշյանի ու նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի ժամանման տեսագրությունը: Աստղին ուղեկցող ավտոշարասյունը բաղկացած Էր տասը մեքենաներից:
Ինչպես արդեն հաղորդվել է, Փարիզում Քիմ Քարդաշյանից կողոպտիչներն առնվազն 10 մլն եվրո արժողությամբ իրեր են հափշտակել: Կողոպուտը տեղի է ունեցել լույս հոկտեմբերի 3-ի գիշերը այն հյուրանոցում, որտեղ իջեւանել էր Քարդաշյանը: Reuters գործակալության տվյալներով՝ նրանից հափշտակել են զարդատուփ՝ հինգ-վեց միլիոն եվրո արժողությամբ զարդերով, եւ չորս մլն եվրո գնահատվող մատանի: Կողոպտիչները նաեւ տարել են երկու շարժական հեռախոս:
Ավազակային հարձակմանը մասնակցել է դիմակավոր հինգ մարդ, որոնք ոստիկանական համազգեստ էին կրում: Նրանք կապկպել են իրենց զոհին եւ փակել լոգարանում: Քարդաշյանի ներկայացուցիչը հայտարարել է, որ նա չի տուժել, բայց շոկային վիճակում է:
Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ընդհատել է համերգը Նյու Յորքում՝ դա բացատրելով անհետաձգելի ընտանեկան հանգամանքներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ