Գյումրիում դասի ժամանակ մահացած երեխան խնդիրներ է ունեցել. մանրամասներ
Հասարակություն
Այսօր Գյումրիի «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարանում դասի ժամանակ աշակերտ է մահացել՝ 11-ամյա Սարգիս Տիգրանյանը։
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին դպրոցից, երեխայի ինքնազգացողությունը դասի ժամանակ վատացել է, ցուցաբերվել է առաջին օգնություն, այնուհետև՝ րոպեներ անց, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց։
Դպրոցից մեզ հայտնեցին, որ իրենք երբևէ չեն նկատել, որ երեխայի մոտ խնդիրներ լինեն: «Մենք նման բան չենք նկատել։ Բայց հետո իմացանք, որ ինքը խնդիրներ է ունեցել, տանը վատացել է։ Ծնողները դա թաքցրել են»,- նշեց դպրոցի աշխատակցուհին և հավելեց, որ այլ տեղեկություններ չունեն, պետք է սպասել իրավապահների հայտարարությանը։
Իսկ «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը մեզ տեղեկացրեց, որ երեխան մահացել է սրտի կանգից. «Երեխային շտապօգնության մեքենայով հիվանդանոց բերել են 11-ի կողմերը՝ սրտի կանգով, բայց դեռ կենսաբանական մահը չէր գրանցվել: Վերակենդանացում ենք կատարել շուրջ 40 րոպե, բայց՝ ապարդյուն»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ