Տպավորություն է՝ ԿԸՀ-ում հնարավոր է լինում արդյունքները փոխել. Լյուդմիլա Սարգսյանը՝ Տիգրան Մուկուչյանին
Քաղաքական
Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:
ԿԸՀ նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանին հարցեր ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով նկատել է, որ ընտրական գործընթացների նկատմամբ չկա հանրային վստահություն:
«Ձեր ղեկավարման տարիներին այդ անվստահությունն ավելի է մեծացել, և այդ ինստիտուտը վստահություն չունի ժողովրդի մոտ, որովհետև ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի է ունենում ձեզ մոտ, իսկ եթե արդյունքները չեն բավարարում իշխող կուսակցությանը, ապա այնպիսի տպավորություն է, որ ԿԸՀ-ում հնարավոր է լինում դրանք փոխել»,- ասաց պատգամավորը:
Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով պատգամավորին, նախ շեշտեց, որ ԿԸՀ նախագահի և անդամների վրա գոյություն ունեցող միակ ճնշումն օրենքի մեխանիզմներն են:
«Ինչ վերաբերում է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությանը, ասեմ, որ, թերևս, թիվ 1 խնդիրը թափանցիկության ապահովումն է: ԿԸՀ-ում վաղուց դրվել է մեխանիզմ, որ տեղամասերից ստացվող տեղեկություններն ուղիղ ժամանակային տևողությամբ աղյուսակավորվում են, հասցվում հանրությանը: Խնդիրը հետևյալն է. հանրային վստահության առումով հսկայական աշխատանք արվել է, բայց գուցե որոշ բաներ պիտի հրապարակային դարձնել: Ես համակարծիք չեմ, որ վստահությունը գնալով նվազել է, կարծում եմ՝ ավելի շատացել է վստահությունը, ինչը, բնականաբար, արդյունքն է հրապարակայնության»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ