Փոլ Մաքքարթնին՝ Վիգեն Տերտերյանի մոտ հյուընկալվելիս (լուսանկար)
Գիտություն և Մշակույթ
Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ներկայացնենք համացանցում առկա մի ուշագրավ լուսանակար՝ Փոլ Մաքքարթնիի Թեհրան այցելության մասին պատմող քիչ հայտնի փաստի մասին: Իսկ պատմությունն այսպիսին էր. 1968-ի սկզբին հանրահայտ «Բիթլզ» խմբի երաժիշտները ուղևորվել էին Հնդկաստան: Եվ ահա, Անգլիա ետդարձի ճանապարհին Փոլ Մաքքարթնին և դերասանուհի Ջեյն Էշերը (այն ժամանակ նրանք նշանված էին) երկու օրով հանգրվանում են Թեհրանում: Այդ կարճատև մասնավոր այցի ընթացքում Փոլն ու Ջեյնը հյուրընկալվեցին նաև իրանահայ ճանաչված փոփ երգիչ Վիգեն Տերտերյանի մոտ: Լուսանկարում կիթառով՝ Վիգեն Տերտերյանն է, որին ժամանակակիցները անվանում էին «Պարսից ջազի Սուլթան»:»



















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)