Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» 

Տեխնոկրատների թի՞մ, թե՞ «կարկատան» հիշեցնող կառավարություն

Վերլուծական

Կարծեմ գործ ունենք երրորդ փորձի հետ, երբ Հայաստանում ստեղծված կառավարությունն իրեն կոչում է տեխնոկրատների կամ արհեստավարժների թիմ: Առաջին երկուսի պարագան մի փոքր այլ էր, մանավանդ, նրանք ձևավորվել են կառավարման մի համակարգում, որը նրանց պարտավորեցնում էր հաշվետու լինել բացառապես նախագահին, և, ըստ էության, որևէ պատասխանատվոթյուն չկրել խորհրդարանի առաջ:

1998-ին Ռոբերտ Քոչարյանն իշխանության եկավ «իմ կուսակցությունը ժողովուրդն է» հակաքաղաքագիտական կարգախոսով և ապաքաղաքական հենքով էլ ձևավորեց Արմեն Դարբինյանի կառավարությունը: Այդ թիմում մասնագետներ կային, բայց, մեծ հաշվով, նրանք եղանակ չէին ստեղծում ո՛չ կառավարությունում, և ո՛չ էլ իշխանությունում: Ա. Դարբինյանի կաբինետի շուրջ չկար ո՛չ քաղաքական, և ո՛չ էլ ներիշխանական կոնսենսունս, և նա գոյատևեց մի տարուց մի փոքր ավելի: 2008-ին Տիգրան Սարգսյանի կառավարությունը նույնպես ձևավորվեց արհեստավարժության հիմքով, սակայն անհամեմատ երկար պաշտոնավարեց:

Իհարկե, տարիների ընթացքում Տ. Սարգսյանը փորձեց քաղաքականացվել՝ դառնալով ՀՀԿ «բաժնետերերից» մեկը, սակայն դա էլ շարժեց կուսակցության մյուս  «բաժնետերերի» հակազդեցությունը, ովքեր 2014-ին իրականացրին քրեաօլիարխիկ հեղաշրջում: Հրապարակային հայտարարությունների մակարդակում Կարեն Կարապետյանի կառավարությունը ստեղծվել է հենց քրեաօլիգարխիայի վերջը տալու համար: Մարդիկ մի փոքր թերահավատ են, որ այս խնդիրը հնարավոր է լուծել տեխնոկրատների կառավարությամբ: Սա հարցի մի կողմն է, մյուս կողմից, այնքան էլ չեմ կիսում այն տեսակետը, որ դասական իմաստով գործ ունենք տեխնոկրատների կառավարության հետ: Դա գուցե ճիշտ ձևակերպում է կաբինետի տնտեսկան բլոկի համար, բայց դա դեռևս ամբողջ կառավարությունը չէ, որում շարունակում են պաշտոնավարել նաև Դավիթ Հարությունյանի կարգի ինքնուրույն գործիչները, Հովիկ Աբրահամյանի կադրերից ոմանք, կոալիցիոն դաշնակցականները և վերջապես նախարարներ, որոնց համար Կարեն Կարապետյանին միջնորդել են դրսից, թե՝ ներսից: Գործող կառավարությունն ավելի շատ նման է ներիշխանական կարկատանի: 

Մյուս պատճառը, որ այսօր հնարավոր չի դարձնում տեխնոկրատ կառավարության հաստատումը, նոր սահմանադրությունն է, որի թելադրանքով մեծացվում է կուսակցությունների դերը, քաղաքականացվում են նույնիսկ տեղական իշխանությունները: Պարզ է, որ քաղաքականացումից չի կարող խուսափել կառավարությունը, որը նոր կառավարման համակարգում իշխանության գլխավոր դերակատարն է:

Տեխնոկրատների կառավարություն ձևավորած Կարեն Կարապետյանի քաղաքականացումն անխուսափելի է, որովհետև Սերժ Սարգսյանը վարչապետին է հանձնարարել «նոր ոգի» հաղորդել ՀՀԿ-ին:

Այլ խոսքով, տեխնոկրատիան այս պարագայում, ոչ թե բովանդակություն է, այլ՝ քողածածկույթ, որը կավարտվի ՀՀԿ-ի նոյեմբերյան համագումարում, երբ նոր վարչապետի «ոգին» կհաղորդվի հանրապետականներին, որոնցից ոմանք գուցե հանդգնեն հրապարակավ քննադատել Հովիկ Աբրահամյանի քրեաօլիգարխիկ կառավարությունը:

 Վերջում դարձյալ վերադառնանք Կարեն Կարապետյանի և քրեաօլիգարխիայի հարաբերություններին՝ ավելի ստույգ հակադրությանը: Կարապետյանի կառավարության երկարակեցությունը, վարչապետի քաղաքական հաջողությունները պայմանավորված են բացառապես քրեաօլիգարխիայի պարտությամբ: Սա առաջին հերթին քաղաքական խնդիր է, որը կարող է լուծել հենց քաղաքական կառավարությունը: Ըստ այդմ՝ ժամանակի ընթացքում Կարապետյանը պետք է հրաժարվի, թե՛ տեխնոկրատիզմից, թե՛ առավել ևս այսօրվա «կարկատանից»: 

Միայն ուժեղ կառավարությունը կարող է ապահովել առնվազն չորս-հինգ տոկոսանոց տնտեսական աճ, ինչը կարող է բարելավել մարդկանց կյանքի որակը:

Եթե այդ խնդիրը չլուծվի, ապա քրեաօլիգարխիայի ռեստավրացիան ժամանակի խնդիր է, մանավանդ՝ նոր կառավարության հանրությանն անհայտ տեխնոկրատներից ոմանք, նույն օլիգարխիկ բուրգի երկրորդ էշելոնի ներկայացուցիչներ են: 

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»
Ամենադիտված