Ինչու է ՀՎԿ թեկնածուն դաժան ծեծի ենթարկել Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդին. մանրամասներ
Հասարակություն
Երեկ երեկոյան, «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը (Ական) դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին՝ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների հետ կապված։ Նա մոտ 10-15 հոգու ուղեկցությամբ մտել է ավետարանական եկեղեցում Ռաֆիկ Գրիգորյանի աշխատասենյակ, փակել դուռն ու դաժան ծեծի ենթարկել վերջինիս։ Գրում է «Առաջին լրատվականը»:
Նրանք նշել են, որ Գրիգորյանը ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանից գումար է վերցրել և աշխատել ՀՀԿ թեկնածուի՝ Մամիկոն Ասլանյանի օգտին։
Ռաֆիկ Գրիգորյանը դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց, բազմաթիվ վնասվածքներ ունի հատկապես գլխի շրջանում։
Դեպքից հետո ՀՎԿ թեկնածուի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ոստիկանության կողմից։
Նշենք, որ Արկադի Փելեշյանը Վանաձորում քրեական համբավ ունի: Նա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի սանիկն է, նաև հայտնի ռեժիսոր, վավերագրող, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի ազգականը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)