Ակնհայտ է, որ «Ռեալի» խաղի հետ ինչ-որ բան է կատարվում. Մորատա
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող՝ Ալվարո Մորատան խոստովանել է, որ թիմը խնդրներ ունի:
Այս մասին ֆուտբոլիստը խոսել է, երբ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում, մադրիդյան թիմը 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Էյբարի» հետ:
«Ակնհայտ է, որ «Ռեալի» խաղի հետ ինչ-որ բան է կատարվում: Մենք պետք է էլ ավելի համախմբվենք: Երբ նայում ես թիմի ֆուտբոլիստների անհատական վարպետությանը` հասկանում ես, որ հիանալի ակումբ է: Երբ միասնական էինք խաղում, ասում էինք, որ այս ակումբը պատմության լավագույն թիմն է: Պետք է վերլուծենք թիմի թույլ արդյունքների պատճառները: Ավելի լավ է սխալները հասկանալ հիմա, քան՝ ուշ: Այլապես կհայտնվենք անցանկալի իրավիճակում», -Մորատայի խոսքը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու