Ֆեյսբուքյան ֆեյքերն իրական կյանքում ձայներ չեն դառնում. ՀՀԿ պատգամավորը՝ ռեալ պոլիտիկի մասին
Քաղաքական
«Ստեղծվել է նոր իրավիճակ և ունենք նոր Սահմանադրություն, որի դրույթներին էլ համապատասխան պետք է ստեղծենք ԿԸՀ և ես այստեղ ծավալվող քննադատություններից զարմացած չեմ»: ԿԸՀ հանձնաժողովի նախագահի և կազմի փոփոխությունների քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթն այսպես սկսեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժոողովի նախագահ Հովհաննես Սահակյանն, ով ընդգծեց նաև, որ, ըստ էության, քննարկվում է ոչ թե օրակարգային հարցը, այլ քաղաքական ուժերը հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով:
«Ինչպես ես զարմացած չեմ, այնպես էլ դուք օրիգինալ չեք: Հարցը քննարկում եք քաղաքական ենթատեքստերով: Հիշում ենք հինն ու նորը»,- նկատեց պատգամավորը:
Հիմնական զեկուցողն իր խոսքում շեշտեց, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ երևան եկավ տարիների աշխատանքը, որն իր արդյունքը տվեց: Նա նկատեց, որ նախընտրական կարևոր այս փուլում քաղաքական վերադասավորումներ տեղի ունեցան, որոշ գործընկերներ որոշեցին նույնիսկ հրաժարականներ ներկայացնել, բայց նրանք իրենց մեղքը չբարդեցին ԿԸՀ-ի վրա, ինչպես որ դա արեցին շատ քաղաքական ուժեր:
«Այս ընտրություններից մենք հասկացանք, որ տեսախցիկների ու Ազատության հրապարակի հարթակային ժամանակներն անցել են, և որ միայն ֆեյսբուքով և հրապարակային ելույթներով քաղաքականության մեջ, որպես քաղաքական թիմի ղեկավար, հաջողություն չեն կարող ունենալ, պետք է շփվել ռեալ ու իրական կյանքում: Տարիներ շարունակ, երբ ասում էինք, որ ֆեյսբուքյան ֆեյք ձայները ձայներ չեն դառնում իրական կյանքում, մենք հենց սա նկատի ունեինք: Սա արդեն ռեալ պոլիտիկ է, որի հետ պետք է հաշտվել»:
Ինչ վերաբերում է Ազատության հրապարակին, ապա պատգամավորն ասաց որ թույլ չեն տա այդ հրապարակին որևէ մեկը կպնի:
Իսկ այդ կպնելը ժողովրդին խաբելն ու նրան հույսով անելն է:
«Էդ կպնելը ժողովրդի առջև կանգնել, խոստում տալն ու երկու ամսով անհետանալն է, երբ երկրում բավականին լուրջ գործընթացներ են տեղի ունենում: Երբ մենք այստեղ ապրիլյան պատերազմ ենք քննարկում, ընդդիմադիր որոշ ուժերի ղեկավարներ օվկիանոսից այն կողմի չգիտես ինչերով են զբաղվում: Մենք հենց սրանք չպետք է թույլ տանք ու հենց սրանց մասին բարձրաձայնենք: Ազատության հրապարակում ելույթ ունենալը չի նշանակում, թե այդ հրապարակի տերը դուք եք և դուք պետք է որոշեք՝ մենք ձեռք տանք, թե՝ ոչ» ,- եզրափակեց նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ