«Սպարտակը» հետաքրքրված չէ Մովսիսյանի վերադարձով
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակը» մտադիր չէ Յուրա Մովսիսյանին վերադարձնել թիմ:
«Չնայած հարձակվողների սակավությանը ակումբի տնօրենների խորհրդի մի քանի անդամ դեմ են Մովսիսյանի վերադարձին: Առաջին հերթին դա պայմանավորված է հարձակվողի աշխատավարձի չափով, որը, ըստ ակումբի ղեկավարության, չի համապատասխանում ֆուտբոլիստի պրոֆեսիոնալիզմին: Բացի դա, ակումբի ղեկավարությունը դժգոհ է Մովսիսյանի՝ «Ռեալ Սոլթ Լեյք» տեղափոխությունից հետո կատարած հայտարարությունից»,- գրում է izvestia.ru-ն:
Մովսիսյանի գործող պայմանագիրը ռուսական ակումբի հետ ավարտվում է 2019թ-ին: Այժմ հայ հարձակվողը վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոլթ Լեյքում»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու