Սոցփաթեթները գործում են բոլոր ուղղություններով, օրենքով սահմանված կարգով. նախարար
Հասարակություն
«Այս պահին սոցփաթեթների հետ կապված գործող կարգով որևէ փոփոխոթյուններ նախատեսված չեն»: ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ արձագանքելով ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանի հարցին:
«Սոցփաթեթի շահառուները նախատեսված կարգով կարող են օգտագործել բոլոր չորս ուղղություններով՝ հիփոթեքային վարկի մարման, ուսման վարձի, ՀՀ և Արցախի տարածքում հանգստի և առողջապահական լրացուցիչ ծառայությունների մատուցման համար»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ Ռուզաննա Մուրադյանը հետաքրքրվել էր, թե ուսուցիչները կարո՞ղ են ծախսել կուտակած գումարները, և արդյոք դրանք կընդլայնվե՞ն, թե՞՝ ոչ:
«Բոլոր ուղղություններով, նախատեսված կարգով, գործում է ինչպես աշխատողների, այնպես էլ աշխատանքից ազատված մասնագետների համար: Ինչ վերաբերում է կանխկիկացմանը, ապա կարող են կանխկիացնել միայն թոշակի անցնելուց հետո»,- հավելեց նախարարը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ