Վիգեն Սարգսյանը շատ լավ է պատկերացնում բանակը. Սեյրան Սարոյան
Քաղաքական
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը կարծում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շատ լավ է պատկերացնում բանակը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը, անդրադառնալով խոսակցություններին, թե Վիգեն Սարգսյանը բանակում չի ծառայել, ընդգծեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում, քանի որ Վիգեն Սարգսյանն իր կարիերան հենց բանակից է սկսել:
«Վիգենը ուսումն ավարտելուց հետո աշխատել է պաշտպանության նախարարությունում այն ժամանակ, երբ մեր ներկայիս նախագահը պաշտպանության նախարարն էր: Նա շատ լավ է պատկերացնում բանակը, որովհետև մի քանի տարի եղել է մեր նախագահի կողքին, երբ նա դեռ պաշտպանության նախարար էր, ու ամեն ինչին մասնակցել է»,- նշեց Սարոյանը:
Նա հավելեց, որ Վիգեն Սարգսյանի՝ բանակում ծառայած չլինելու խոսակցությունները բամբասանք են՝ ընդգծելով, որ նա 8 տարի ծառայել է պաշտպանության համակարգում:
Պատգամավորն անդրադարձավ նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործունեությանը: Նրա խոսքով՝ Սեյրան Օհանյանը շատ լավ նախարար է եղել, ով անցել է պատերազմի բովով և ակտիվ մասնակցություն է ունեցել բանակաշինության գործընթացին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ