Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Քրեական հեղինակություն Ական «մաքրեց իշխանության դեմքը» Վանաձորում

Վերլուծական

Եթե նույնիսկ չլիներ Վանաձորի նախօրեի աղմկոտ միջադեպը, բացարձակապես վստահ եմ, որ գալիք երկուշաբթի օրը ԲՀԿ և «Հայկական Վերածնունդ» կուսակցության ավագանիները չէին սատարելու «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին: Ինչքան էլ տեսանելի ու ռեալ է Վանաձորում հանրապետական իշխանությունը փոխելու հնարավորությունը, դա տեղի չի ունենա: Հետընտրական Վանաձորի զարգացումները բացահայտում են մեր քաղաքական համակարգի էությունը, քաղաքական ուժերի հրապարակային և իրական վարքագծերի կոնտրաստը: ԲՀԿ-ն և ՀՎԿ-ն նախընտրական փուլում քննադատում էին ՀՀԿ-ին, բացառում էին նրա հետ դաշինքը, իրականում այլ օրակարգ ունենալով: Ասել կուզեմ նույն ԲՀԿ-ի կամ ՀՎԿ-ի համար խնդիրը ոչ թե Վանաձորի քաղաքապետի անհասանելի աթոռն էր, այլ հետընտրական այնպիսի իրավիճակի ստեղծումը, որը թույլ կտար այս կուսակցություններին խորհրդարանական ընտրություններին Վանաձորյան քվոտայի շուրջ հանգել շահավետ պայմանավորվածությունների:

Հենց այս տրամաբանությամբ էլ Վանաձորի ավագանիում հնարավոր չեմ համարում ԼՀԿ-ԲՀԿ-ՀՎԿ դաշինքը եթե անգամ պարզ թվաբանությամբ դա մեկ քաղաքում հանգեցնելու է իշխանափոխության: Ամբողջ խնդիրն այն է, որ Էդմոն Մարուքյանը կամ «Լուսավոր Հայաստանի» քաղաքապետը ԱԺ ընտրություններում ձայների երաշխավորված քվոտա չեն կարող ապահովել ո՛չ ԲՀԿ-ի և ո՛չ էլ ՀՎԿ-ի համար:

Ըստ այդմ երկու կուսակցությունները ժպտալու են Մարուքյաններին, բայց նպաստելու են Վանաձորի Հանրապետական իշխանության վերարտադրությանը, այն հույսով կամ պայմանով, որ ԱԺ առաջիկա ընտրություններում հանրապետության երրորդ քաղաքում կստանան առնվազն այնքան քվե, ինչքան ստացել են ավագանու ընտրությունների ժամանակ:

Հոկտեմբերի 4-ին, Վանաձորում տեղի ունեցավ միջադեպ, որը նաև «գաղափարապես» անհնար դարձրեց ավագանիում ընդդիմության միավորման հնարավորությունը կամ ավելի ճիշտ անշրջելի դարձրեց հանրապետականների իշխանության վերարտադրության գործընթացը:

Ընտրական խնդիրների համատեքստում ՀՎԿ կուսակցական ցուցակի առաջատար Արկադի Փելեշյանը, հայտնի Ակա մականունով, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Վանաձորում ՀՀԿ-ԼՀԿ հակադրության, ապագա քաղաքապետի ընտրության հարցը մեծապես կախված է հենց ՀՎԿ-ի դիրքորոշումից: Վերջինի պարագայում, սակայն, գործ ունենք ոչ թե ընդդիմադիր ցուցակի, այլ դրա տակ թաքնված կրիմինալի հետ:

Քաղաքում հայտնի քրեական մի հեղինակության հետ, ով քավոր-սանիկական հարաբերություններ ունի հանրապետականների հետ և գուցե նույնիսկ իշխանությունների կողմից դիտարկվել է քաղաքապետի պահեստային տարբերակ, եթե ՀՀԿ թեկնածուն` Մամիկոն Ասլանյանը, «չմարսվեր» վանաձորցիների կողմից:

Սակայն ՏԻՄ ընտրություններին զուգահեռ հանրապետությունում տեղի ունեցան ավելի գլոբալ իրադարձություններ: Քրեաօլիգարխիան հեռացավ՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության դեմքով, նոր վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է «մաքրել համակարգի» դեմքը: 

Այս համատեքստում Արկադի Փելեշյանը դարձել է մերժված դեմք, բայց նրա գործոնը, հոկտեմբերի 4-ի արարքն օգնեցին, որպեսզի իշխանությունը Վանաձորում «փրկի և մաքրի» իր դեմքը: Վանաձորի ավագանիում ընդդիմության միավորումն այլևս մոտիվացված չէ, որովհետև նույն «Լուսավոր Հայաստանը» չի կարող կրիմինալի օգնությամբ փակել ՀՀԿ-ի հաղթանակի ճանապարհը, մանավանդ կառավարող կուսակցությունը ներկայանում է քաղաքապետի թեկնածուով, որի անունը չի նույնանում կրիմինալի, քրեական հանցագործության հետ:

Գուցե սա էլ է քաղաքական տեխնոլոգիա: Համենայնդեպս, Քրիստ Մարուքյանը հաղթանակ կարող է տանել միայն Ակայի թիմի օժանդակությամբ, ասել է թե, կրիմինալի հետ դաշինքի միջոցով, իսկ այս ֆոնին Մամիկոն Ասլանյանի ընտրությանն այլընտրանք չի մնում:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված