Հռոմի պապը «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկ է նվեր ստացել
Սպորտ
Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը նվեր է ստացել կատալոնյան «Բարսելոնայի» մարզաշապիկ` ֆուտբոլիստների ստորագրությամբ: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Իսպանիայի պատվիրակությունը Կատալոնիայում երեխաների աղքատության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում հյուրընկալվել է Պապին: Պատվիրակության կազմում եղել է նաև «Բարսելոնայի» ներկայացուցիչ Խորդի Կարդոները, ով նվերը հանձնել է Պապին:
Նշենք, որ Հռոմի պապը արգենտինական «Սան Լորենսո» ակումբի երկրպագուն է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու