Դավիթ Լոքյանը շտապեց. Սյունիքի նոր մարզպետի նշանակումը հետաձգվեց
Քաղաքական
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Կառավարության նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատել աշխատանքից:
Ըստ որոշման՝ Սուրիկ Խաչատրյանն ազատվում է սեփական դիմումի համաձայն:
Որոշման նախագիծը Կառավարությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նախարարը հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանի փոխարեն մարզպետ կնշանակվի Վահե Հակոբյանը, սակայն Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն առարկեց. «Պարոն վարչապետ, մինչև նախագահը չստորագրի ազատման դիմումը, չենք կարող նոր նշանակում կատարել»:
«Շտապում եք, պարոն Լոքյան»,- արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վահե Հակոբյանին մարզպետ նշանակելու հարցը հետաձգվեց:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ