Կրիշտիանու Ռոնալդուն խնդիր է «Ռեալի» համար. Կապելո
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն անդրադարձել է ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին և նշել, որ ֆուտբոլիստը գտնվում է վատ մարզավիճակում:
««Ռեալի» ներկայիս խնդիրը Կրիշտիանու Ռոնալդուն է: Նա գտնվում է վատ ֆիզիկական վիճակում, սակայն համարվում է թիմի լավագույն խաղացողը»,- Կապելոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ պորտուգալացին Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում կրկնեց իր վատագույն մեկնարկը` 4 խաղում դառնալով մեկ գոլի հեղինակ: Նման վատ արդյունք ֆուտբոլիստը գրանցել էր 2010/11 թթ-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու