Հասարակության և ՀՀԿ-ի միջև միջնորդներ պետք չեն. ՀՀԿ խոսնակ
Քաղաքական
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոռեկտ չի համարում այսօր խոսել նոյեմբերին կայանալիք ՀՀԿ համագումարի մասին, որտեղ ինչպես ինքն էր ասել սպասվում են փոփոխություններ:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է Կարեն Կարապետյանը ընդգրկվի ՀՀԿ կազմում, նա ասաց. «Կոռեկտ չեմ համարում այս պահին խոսելը, սպասեք մինչ նոյեմբերի քսանմեկը, համագումարի օրը: ՀՀԿ-ն ղեկավար կազմին ներկայացնում է այդ օրը: Ինչպես ասել եմ, այսօր էլ կրկնում եմ, որ համագումարում կլինեն փոփոխություններ և չեմ բացառում, որ այդ փոփոխությունները լինեն նաև ղեկավար կազմում»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը՝ այսպիսի փոփոխություններից հետո ո՞վ է ձեզ ձայներ բերել, Շարմազանովը հակադարձեց` պդելով, թե իրենց ձայները ոչ թե բերված են, այլ իրենք դրանք ստանում են. «ՀՀԿ-ին երբեք ձայներ չեն բերել: ՀՀԿ-ն դրանք ստանում է, ինչը դուք կտեսնեք նաև հաջորդ ընտրություններին: Հասարակության և ՀՀԿ-ի միջև միջնորդներ պետք չեն»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ