Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Քաղաքական դաշտի վերբեռնումը՝ օրհասական հրամայական…

Վերլուծական

Շատերը կհամաձայնեն այն մտքին, որ հատկապես վերջին շրջանում մեր երկրի քաղաքական դաշտի լիակատար ամայացմանը նպաստող գործոններն ու հանգամանքները բազմաթիվ են՝ սկսած այդպես էլ իրենց լուծումը չստացող սոցիալական գերխնդիրներից, մինչև ընդհանուր բարոյահոգեբանական անկում. ժողովրդի շրջանում գնալով է՛լ ավելի իշխող են դառնում անկումային տրամադրությունները՝ հանգամանք, որ պայմանավորված է, երևի թե, ոչ այնքան բնակչության ընդհանուր կենսամակարդակի՝ տարեցտարի անկում ապրող ցուցանիշներով, որքան՝ երկրում հաստատված անարդարության մթնոլորտով. մարդիկ իրենց խաբված են զգում:

Ընդ որում՝ հետաքրքրականն այստեղ այն է, որ հասարակության գերակշիռ հատվածն՝ ավելի քան 80%-ը, իրեն խաբված ու գցված է համարում ոչ միայն իշխանությունների կողմից, այլև, ինչը հատկանշական է, առավելապես «ընդդիմություն»-ից, ընդդիմություն, որը միայն անունով է այդպիսին, այնինչ իրականում նախագահականից իջեցված հրահանգավորումների արդյունք է, միֆ, գոլորշի, ինչի ցայտուն ապացույցներից դարձան վերջին ՏԻՄ ընտրություններն, երբ մարդիկ, զզված ամեն ինչից, ըստ էության, իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ոչ այնքան իշխանությունների, որքան՝ կիսաֆաբրիկատային ընդդիմության դեմ՝ գրողի ծոցն ուղարկելով բոլորին, թե՛ հներին, թե՛ նորերին:

Բայց մինչ իշխանությունն ու ընդդիմությունը փոխպայմանավորված կերպով փորձում են սեփական շահերին ծառայեցնել ազգաբնակչությանն ու, ինչպես ասում են, քաղաքական կապիտալ կուտակել այս կան այն հատվածին մոլորեցնելու գնով, Հայաստանը շարունակում է արագ տեմպերով դատարկվել, ու գաղտնիք չէ, որ արտագաղթի ցուցանիշները տարեցտարի է՛լ ավելի աղետալի են դառնում. արտագաղթը վաղուց վերածվել է ազգային անվտանգության գլոբալ սպառնալիքի: Վիճակագրությունը վկայում է այն մասին, որ տարեցտարի բնակչության շրջանում արտագաղթել ցանկացողների քանակը գնալով ավելանում է:

Այսպես՝ սոցիոլոգիական հարցումները փաստում են՝ եթե 2014-ին «եթե ունենայիք հնարավորություն, արդյոք կմեկնեի՞ք Հայաստանից դուրս մշտական բնակության» հարցին դրական պատասխան է տվել հարցված ՀՀ քաղաքացիների 36%-ը, ապա 2015-ին՝ 39%-ը, իսկ արդեն այս տարի՝ 2016-ին՝ 42%-ը։

Հետաքրքիրն էլ այն է, որ արտագաղթել ցանկացողների շրջանում հսկայական է այնպիսիների թիվը, որոնց, գոնե հայաստանյան չափանիշներով, կարելի է համարել քիչ թե շատ կայացած, սոցիալապես առավել կայուն վիճակում գտնվողներ, հանգամանք, որը, սակայն, ոչ մի կերպ չի ազդում մարդկանց որոշման վրա. նրանք էլի ցանկանում են իրենց կյանքը կառուցել Հայաստանի սահմաններից դուրս: Իսկ սա իրողություն է, որը խոսում է հենց վերոհիշյալ անարդարության, երկրում հաստատված համընդհանուր կեցության կանոնների ու նորմերի անկատարության մասին: Վկայում, որ մարդիկ իրենց այստեղ պաշտպանված չեն զգում, չունեն կյանքի տեսլական ու վստահ չեն իրենց սերունդների ապագայի հարցում՝ ի հեճուկս նույն քաղաքական ուժերի կողմից անհամար անգամներ հնչող խոստումների, արդեն ձանձրալի դարձած հավաստիացումների, թե շուտով ամեն բան լավ է լինելու:

Եվ ուրեմն՝ հարց է առաջանում՝ ի՞նչ է այս ամենը նշանակում: Իսկ նշանակել կարող է գեթ մեկ բան՝ Հայաստանում հասունացել է հասարակական պահանջարկը լիովին նոր, չվարկաբեկված ու ոչ արհեստածին գործընթացների պրոդուկտ հանդիսացող հասարակական-քաղաքական լայն շարժման, որը ընդունակ կլինի արմատապես վերբեռնելու երկրի հասարական-քաղաքական ողջ դաշտը՝ ստեղծելով մի միջավայր, ուր հասարակության յուրաքանչյուր անդամ կկարողանա առավելագույնս ինքնադրսևորվել, սեփական ունակությունները ծառայեցնել հասարակության շահերին՝ վստահ լինելով, որ այդ ամենի համար զարտուղի ճանապարհներ փնտրելու կարիք չի լինի:

Այլ կերպ ասած՝ հասարկությունը փնտրում է մի ուժ, որը վերջապես կկարողանա երկրում հաստատել արդարության մթնոլորտ, հանդես կգա ոչ թե անիրական հրաշքներ խոստացողի դերում, այլ կստեղծի այն միջավայրը, որից դուրս կգան նրանք, որոնք էլ կռեալիզացնեն իրենց բարի նպատակներն ու կշենանցնեն բոլորիս հայրենիքը. հասարակությունն այլ ելք չունի, քան ամեն բան սկսել նորից, սպիտակ էջից…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված