Վարչապետ մարդ ա, ինչ ուզենա կանի. Սեյրան Սարոյանը՝ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին
Քաղաքական
Առողջություն չունի, կերաք կյանքը, աչքով տվիք, էնքան արիք մինչև սենց էղավ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունն այսպես մեկնաբանեց պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Դիտարկմանը` վարչապետը հեռացնում է այն մարդկանց, ովքեր հասարակության մեջ դժգոհություններ են առաջացնում, պատգամավորը հավելեց. «Վարչապետ մարդ ա, ինչ ուզենա կանի, մթոմ բան ասիր»:
Անդրադառնալով Սուրեն Խաչատրյանի առողջական խնդիրներին` Ս. Սարոյանը չհերքեց, պնդելով, թե նա իսկապես առողջական խնդիրներ ունի, ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի այն հայտարարությանը, թե ինքը առողջ է և դրա պատճառով ինքը հրաժարական չի տա, Սարոյանն արձագանքեց. «Ձեր աչքից եղավ, էնքան կռռացիք, որ տենց եղավ»: Նոր մարզպետի մասին էլ պատգամավորը պարզվում է՝ տեղեկություններ չունի. «Ես հո Նաստրադամուսը չեմ, էդ արդեն Ալեքսանյանը կիմանա, չես իմանում` ո՞վ ա»:
Պատգամավորի գնահատմամբ՝ Սուրեն Խաչատրյանը շատ լավ է աշխատել. «Իմ իմանալով` շատ լավ ա աշխատել: Հեսա թազա մարզպետը կգա, կերևա: Իսկ Սուրիկի Խաչատրյանը առողջություն չունի, էնքան կռռացիք… Հիմա նա էլ չկա, տեսնեմ` ի՞նչ եք անելու, ո՞ւմ մասին եք խոսալու: Էդ յութուբն էլ մնաց անտեր, ըհը, մարդ չկա, որ խոսաք, վսյո»,- եզրափակեց նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ