ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վերընտրվեց
Քաղաքական
Քիչ առաջ հաշվիչ հանձնաժողովն ամփոփեց ԿԸՀ նախագահի և հանձնաժողովի անդամների փակ, գաղտնի քվեարկության արդյունքները:
Քվեարկությանը մասնակցել է թվով 103 պատգամավոր: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարել է, որ անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ:
Այսպիսով՝ ԿԸՀ նախագահի պաշտոնը կշարունակի պաշտոնավարել գործող նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Իսկ ԿԸՀ կազմի անդամներ են ընտրվել Լաուրա Գալստյանը, Նունե Սիմոնյանը, Գեորգի Մարտիրոսյանը, Սեյրան Շահսուվարյանը և Արմեն Սմբատյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ