ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին Քերիի հայտարարությանը
Հայաստան
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արած հայտարարությանը: Ինչպես հաղորդում է ռուսական Russia Today-ը, հարցին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«Կարծում եմ, որ հակամարտության կարգավորումը շահում է ոչ թե հայտարարություններից, այլ գործնական աշխատանքից, որով և մենք զբաղվում ենք»,- հայտարարել է Զախարովան:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 29-ին կարծիք էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար դեռևս պայմաններ չեն ձևավորվել: Նրա խոսքով' ժամանակակից աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, որոնց թվում է և ղարաբաղյան հակամարտությունը, որոնցում ներկայում չի դիտարկվում կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը