8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Առանց ռեալ ռեսուրսի…

Վերլուծական

Այսպիսով՝ երկար սպասված քաղաքական իրադարձություններից մեկն այլևս կայացած իրողություն է. դեկտեմբերի 12-ին «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները հուշագիր են ստորագրել համատեղ գործունեության վերաբերյալ, որի հիմնական դրույթներից մեկն էլ դարձել է այն, որ այս երեք ուժերը 2017 թվականի խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու են դաշինքով։

Այս ընդդիմադիր քաղաքական դաշինքը, որն, ի դեպ, դեռևս առաջինն է, ինչպես հայտնի է, հիմնականում փորձելու է հանդես գալ արևմտամետ դիրքերից՝ ջանալով դառնալ այն հիմնական առանցքը, որի շուրջ գոնե տեսականորեն պետք է համախմբվեն բոլոր այն ուժերը, որոնց համար արևմտյան արժեքները հիմնահենքային նշանակություն ունեն, որոնց նպատակը Հայաստանի հետագա զարգացումը եվրոպական զարգացման մոդելին համապատասխանեցնելն է. դատելով տարածված խոսակցություններից այն մասին, որ առաջիկայում երեք ուժերի դաշինքին միանալու է «Գալա» նորաստեղծ կուսակցությունը, կարելի է ասել, որ նոր «իմիջի» հետ կապված դաշինքի խնդիրները, դեռ չսկսված՝ արդեն իսկ հարթված կարելի է համարել:

«Իմիջը»՝ «իմիջ», բայց հարցերը, որոնք առաջանում են նոր դաշինքի ստեղծմամբ, ամենևին էլ չեն կարող օդից կախված մնալ, ու վաղ թե ուշ՝ ինչ-որ մեկը ստիպված է լինելու տալ, գտնել դրանց պատասխանները: Առաջին հարցը, որ կարող է ծագել ցանկացած մեկի մոտ, այն է, թե որքանով են բնական այն հիմքերն ու առանցքները, որոնք էլ, ըստ էության, պատճառ են դարձել դաշինքի կազմավորման: Այլ կերպ ասած՝ այդ ուժերը որքանո՞վ են միմյանց միջև գտնվում գաղափարական ներդաշնակության մեջ. չէ՞ որ ընդամենը մի քանի ամիս առաջ՝ ասենք՝ նույն ՏԻՄ ընտրությունների ժամանակահատվածում, նորաթուխ դաշնակիրցները բառացիորեն միմյանց «կոկորդ էին կրծոտում», ու այն ժամանակ որևէ մեկի մտքով իսկ չէր կարող անցնել, որ ասենք Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի «ջրերը կարող են երբևիցե նույն առվով հոսել»: Բայց ինչպես հայտնի է, քաղաքականության մեջ հավերժական շահերի մասին պատմող ասույթը դեռևս ոչ ոք չի չեղարկել, ու քաղաքական շահերից ելնելով՝ նունիսկ երեկվա ոխերիմ թշնամիները կարող են այսօր բարեկամներ հռչակվել:

Չնայած այն հանգամանքին, որ ոմանք քաղաքական դաշինքների ֆորմատը համարում են սպառված, պնդել, թե նման գնահատականներն օբյեկտիվ են, ոչ մի կերպ չի կարելի: Խնդիրն այստեղ ոչ թե «քաղաքական դաշինք» երևույթի մեջ է, այլ՝ այն ուժերի, որոնք միմյանց հետ դաշինքի մեջ են մտնում: Եվ ուրեմն՝ քաղաքական դաշինքների կենսունակությունը, որպես կանոն, կախված է լինում ոչ թե ինչ-որ վերացական բաներից կամ նունիսկ արտաքին գործոններից, այլ դաշինքի մեջ մտնող ուժերի կողմից ցուցաբերվող դիրքորոշումից, այն հարցից, թե որքանով են դաշինքի կողմերը պատրաստ հարկ եղած դեպքում հանուն ընդհանուր շահի գոնե ժամանակավորապես անտեսել սեփականը. գործնականում գաղափարական ընդհանրություններ չունեցող, ոչ մի իրական ռեսուրսի չտիրապետող այս ուժերի կազմած դաշինքն, ըստ էության, քաղաքական դաշտում որևիցե էական գաղափարական նորամուծություն չի բերում. դաշինքի հիմնական իմաստն ու նպատակն ընդամենն առաջիկա ընտրություններում հնարավորինս շատ ձայներ կորզելն ու խորհրդարան անցնելն է լինելու՝ խնդիր, որի հնարավոր բարեհաջող լուծումից հետո դաշնակից ուժերն, այլևս միմյանց կարիքը չզգալով, ազատ են լինելու՝ ամեն մեկն իր ճամփով գնալու. այս քաղաքական դաշինքը միանգամայն արհեստական հիմքերի վրա է կայանում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված