Մարզավիճակը, որում գտնվում է Մխիթարյանը, Մոուրինյուի արժանիքն է. Կարագեր
Սպորտ
«Լիվերպուլ»-ի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին և նշել, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ճիշտ է վարվել Մխիթարյանի հետ կապված իրավիճակում:
«Ժոզեին անընդհատ քննադատում էին Մխիթարյանի նկատմամբ վերաբերմունքի համար: Մարդիկ հարցնում էին, թե ինչու է Մխիթարյանը այդքան շատ խաղ բաց թողնում: Պատճառները կարող են տարբեր լինել, այդ թվում՝ նաև թիմի մարզումներին, խաղընկերներին և մարզչին հարմարվելը: Ֆուտբոլիստների մեծամասնության համար հեշտ չէ Պրեմիեր լիգային հարմարվելը, ոմանց դեպքում մի ամբողջ մրցաշրջան է անհրաժեշտ լինում: Վերջին խաղերում Մխիթարյանը խփել է երկու գոլ և կատարել է երկու արդյունավետ փոխանցում: Մարզավիճակը, որում գտնվում է Հենրիխը, Մոուրինյուի արժանիքն է»,- Կարագերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու