Ալկոհոլային խմիչքները նույնպես անցում են կատարելու էլեկտրոնային եղանակով ակցիզային դրոշմանշմանը
Հասարակություն
Հարկային արտոնությունների փաթեթի նախագծով առաջարկվում է ակցիզային դրոշմանիշներն էլեկտրոնային եղանակով տրամադրելու ընթացակարգը կիրառել 2017 թվականի հունվարի 1-ից: Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ առաջարկվել է ալկոհոլային խմիչքների դեպքում ևս անցում կատարել էլեկտրոնային դրոշմանիշնե րի գաղափարին, որը վարչարարության առումով ավելի արդյունավետ և վերահսկելի գործիք է:
«Ալկոհոլային խմիչքների ակցիզային դրոշմանիշների' էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը հնարավորություն կտա հարկ վճարողներին մինչև ալկոհոլային խմիչքների իրացումն էլեկտրոնային եղանակով կատարել գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ճշգրտումներ կատարել»,- ասաց նա:
Միրումյանը նաև հավելեց, որ այս եղանակով փորձում են ստվերային շրջանառությունների հարկման մեխանիզմը սահմանել ավելի շուտ, քան այն նախատեսված է հարկային օրենսգրքով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ