Ջոլին պահանջել է ամեն շաբաթ ստուգել Փիթի կողմից թմրադեղերի եւ ալկոհոլի գործածումը
Հասարակություն
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին դատարանից պահանջել է իր ամուսնուն՝ դերասան Բրեդ Փիթին, պարտավորեցնել շաբաթական չորս անգամ թմրադեղերի եւ ալկոհոլի թեստ անցնել: Այս մասին գրել է Daily Mail-ը:
Ջոլին, որը սեպտեմբերին ապահարզան է տվել, ցանկանում է այս միջոցները ձեռնարկել երեխաների անվտանգությունն ապահովելու համար: Նրանք հոր հետ տեսակցելու են հանգստյան օրերին:
Նախաձեռնության մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Գերագույն դատարանը Փիթին մերժեց խնամակալության կապակցությամբ դատավեճի մանրամասների հրապարակման արգելք սահմանելու հարցում: Դերասանը կարծում է, որ ընտանեկան վեճի հրապարակային քննարկումը վնասում Է երեխաներին:
Նոյեմբերի 8-ին հայտնի է դարձել, որ Ջոլին եւ Փիթը համաձայնության են եկել, թե ում հետ կմնան իրենց երեխաներն ապահարզանից հետո: Նրանց համաձայնությունից հետեւում է, որ նրանք կլինեն մոր խնամակալության տակ, իսկ դերասանը կկարողանա «թերապեւտիկ այցեր» կատարել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ