Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար երկկողմանի փակ է
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Բավրայի անցակետը, Վարդենյաց լեռնանցքը և Ամասիա -Զարիշատ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Տավուշի, Լոռու մարզերում, Շիրակի մարզի Գյումրի, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Արագածում, Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Շիրակի մարզում և Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ավտոճանապարհին ձնաբուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ