Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահ Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումը Խնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այն Անքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր Բղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցում Թեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկ Իրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտեն Մի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքեր 

ԼՂՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը Փարիզ

Արցախ

Դեկտեմբերի 13-ից մեկնարկել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Ֆրանսիական Հանրապետության մայրաքաղաք Փարիզ:

Այցի առաջին օրը Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամական շրջանակի փոխնախագահ Գի Տեսիեին: Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ֆրանսիայի բարեկամական շրջանակների միջև համագործակցության ծրագրերը և նախանշվել են գալիք տարվա անելիքները՝ մի քանի կոնկրետ ուղղություններով:

Աշոտ Ղուլյանն այնուհետև այցելել է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն և հանդիպել դեսպան Վիգեն Չիթեչյանին: Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել դեսպանության և Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցչության փոխգործակցության ներկա մակարդակը: Ադրադարձ է կատարվել խորհրդարանական դիվանագիտության դերակատարությանը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման համատեքստում:

Երեկոյան Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահը հանդիպել է մի խումբ ֆրանսիահայ գործիչների հետ և նրանց հանձնել Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով շնորհված պարգևները:

Ֆրանսիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ, Արցախի ժողովրդական տնտեսության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման ու զարգացման գործում ծանրակշիռ ավանդի և միջազգային ճանաչմանը նպաստելու համար արժանացել են «Երախտագիտություն» մեդալների:

Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Սփյուռքի և, մասնավորապես, ֆրանսահայության դերը՝ Արցախի զարգացմանը սատարելու և համազգային ծրագրերի միջոցով Հայրենիքի այդ հատվածը շենացնելու գործում:

«Շնորհված պետական պարգևները Արցախի ժողովրդի և իշխանությունների գնահատականն է այն մեծ նվիրումի, որը, տարիներ շարունակ, դուք ցուցաբերել եք ազատության ու անկախության արդար պահանջների համար պայքարող արցախահայության հանդեպ»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Փարիզում տեղի ունեցած բոլոր հանդիպումներին և քննարկումներին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին ուղեկցում է Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկրի վրա սկսվել է տարվա երկրորդ հզոր մագնիսական փոթորիկըՎրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվելՍոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի ուղղությամբ արձակված 200 ԱԹՍ է խոցվելՏուսկը հայտարարել է, որ Լեհաստանը կվերանայի Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալներըԻրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրելՈվքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն էԲրյանսկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչԳերմանիայի նախկին ԱԳ նախարարը չի բացառել ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել (տեսանյութ)Երևանի Կապույտ մզկիթում կանցկացվի հիշատակի միջոցառում՝ նվիրված Ալի Խամենեիին Ո՞րն է մեր պարտության պատճառը․ մինչև ՍԴ որոշումը լինի, զրուցենք հայ ժողովրդի մասին. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ-Իրան համաձայնագրից հետո Եմենում խաղաղություն չեն ակնկալումԱՄՆ տասնյակ քաղաքներ հետաձգել են Անկախության օրվա միջոցառումները շոգի պատճառովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինՊուտինը շնորհավորել է Թրամփին Միացյալ Նահանգների 250-ամյակի կապակցությամբՆԳՆ-ում կքննարկեն հայրենական ռազմարդյունաբերական լուծումների կիրառումըԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըՎենեսուելայի երկրաշարժից հետո Ցունամի անունով շունը օգնել է փրկել 26 մարդուԳրոսսին հայտնել է, թե ինչից է կախված ԱԷՄԳ-ի մուտքը իրանական օբյեկտներԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ ԱլիևԱյսօր մենք տոնում ենք ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը․ դեսպանատունՉինաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Իրանի հետԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն Թրամփը խոստացել է Միացյալ Նահանգները դարձնել ավելի մեծ և ուժեղԻրանը ցուցադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված պալատը, որը վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքովՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և ԳեղարքունիքումՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներԻրանում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն իշխանությունների Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ԱբրահամյանԹրամփ. ԱՄՆ-ը երբեք կոմունիստական ​​երկիր չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց էԴոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ ՄկրտչյանԹեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահԹրամփ. ԱՄՆ-ը Խամենեիի հուղարկավորության պատճառով Իրանին բանակցություններում մեկշաբաթյա ընդմիջում է տվելԹեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունըՊուտինը ՌԴ զորքերին հրամայել է զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ էՄոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»ՊՆ-ում վհուկների որս է սկսվել․ «Հրապարակ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում․ «Փաստ»Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումըԽնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այնԱնքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր
Ամենադիտված