Զախարովա. Կիևի ռեժիմի շուրջ միավորվել են Հաղթանակի դեմ հանդես եկողները Ինչ եղանակ է սպասվում Ադրբեջանի տարածքով Հայաստան կրկին պարարտանյութ ու հացահատիկ է ուղարկվում ՈՒՂԻՂ․ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Քիչ առաջ փաստաբան Ռուբեն Հակոբյանը տնային կալանքից ազատվեց. ArmLur «Դուք Ձեր հացը ցամաք կերաք, համբերեք». Փաշինյանը մայրուղի է հանել թիմակիցներին. «Իրավունք» Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ պայմանավորվել է շարունակել քաղաքական երկխոսությունը «Հրապարակ»․ Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Մեկնարկը՝ Սյունիքից Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» 

Երկրագնդի ամենաչքնաղ նախարարուհի. Տիգրան Ուրիխանյանը դիմում է Արփինե Հովհաննիսյանին

Քաղաքական

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքները: Քննարկման է ներկայացվել ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը: Քննարկման ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարց ուղղելուց առաջ հաճոյախոսություններ շռայլեց նրան.

«Երկրագնդի ամենաչքնաղ նախարարուհի՝ օրիորդ Հովհաննիսյան»,- դիմելով նախարարին՝ ասաց պատգամավորը, ինչն առաջացրեց դահլիճում ներկաների ծիծաղը:

Այդուհանդերձ՝ Ուրիխանյանի հաճոյախոսությանն արձագանքելով, Արփինե Հովհաննիսյանը կատակեց. «Վատ հարց եք տալու, նախաբանը լա՞վ եք սկսում»:

Վերջապես պատգամավորին հնարավորություն ընձեռվեց և նա նախարարից հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում՝ չհիմնավորված հարստացման դեմ: Պատգամավորը տեղեկացրեց, որ ինքը մասնակցել է մի քննարկման, որի թեման եղել է հենց չհիմնավորված հարստացումը և ավելացրեց, որ« ապօրինի հարստացում» եզրույթը սխալ է, քանի որ եթե ապօրինի է հարստացել, ապա՝ այսպես թե այնպես, դա ենթադրում է քրեական պատասխանատվություն:

«Եթե ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիային միանալու խնդիր ենք լուծում սրանով, ապա ասեք՝ այդպես էլ իմանանք, ընդունենք, գնանք առաջ, բայց եթե մենք սրանով ցանկանում ենք խնդիր լուծել, ապա պետք է հետաքննության առարկա դարձնենք չհիմնավորված հարստացումը, որովհետև եթե ասում ենք ապօրինի, ապա դա արդեն քրեական պատասխանատվություն է ենթադրում, որովհետև մարդը հարստացել է ապօրինի ճանապարհով»,- ասաց Ուրիխանյանը:
Նախարարն արձագանքեց, որ «չհիմնավորված հարստացում» եզրույթ որևէ տեղ չի օգտագործվում: «Բոլոր երկրներում օգտագործվում է հենց «ապօրինի հարստացում» եզրույթը: Եթե դուք ուշադիր նայեք հանցակազմի ձևակերպումը, կտեսնեք, որ այս նախաձեռնությունը հենց նրա մասին է, ինչից դուք խոսում եք: Կոնվենցիային միանալու խնդիր չկա, մենք վաղուց միացել ենք այդ կոնվենցիային և վավերացրել ենք այն: Այն, ինչ դուք նկատի ունեք, ինչի մասին խոսում եք, մենք այս նախաձեռնությամբ ենք կարգավորում»,- ասաց նա:

ՆԻստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դիմեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին. «Նորմա՞լ է, պարոն Ուրիխանյան, թե՞ ցանկանում եք չքնաղ նախարարին ևս մեկ հարց տալ»: «Հիանալի է, երբ չքնաղությունը զուգորդվում է բարձր ինտելեկտով»,- արձագանքեց Տիգրան Ուրիխանյանը և հավելեց, որ իր ասածն այն էր, որ իրավապահ մարմիններն ավելի ակտիվ, «դրայվով» աշխատեն և բռնեն ապօրինի հարստացողներին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներԶախարովա. Կիևի ռեժիմի շուրջ միավորվել են Հաղթանակի դեմ հանդես եկողները ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին․ ՆԳՆ (տեսանյութ)Թրամփը հայտարարել է, որ կասեցնում է «Ազատություն» գործողությունը20-ամյա երիտասարդը «Մարմնի տարբեր մասերի փափուկ հյուսվածքների բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Ինչ եղանակ է սպասվումԷլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներԱդրբեջանի տարածքով Հայաստան կրկին պարարտանյութ ու հացահատիկ է ուղարկվումՈՒՂԻՂ․ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստՔիչ առաջ փաստաբան Ռուբեն Հակոբյանը տնային կալանքից ազատվեց. ArmLur«Դուք Ձեր հացը ցամաք կերաք, համբերեք». Փաշինյանը մայրուղի է հանել թիմակիցներին. «Իրավունք»Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ պայմանավորվել է շարունակել քաղաքական երկխոսությունը«Հրապարակ»․ Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցենՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ»QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մեկնարկը՝ Սյունիքից Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ»ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները՝ խորացել. «Ժողովուրդ»ԱՄՆ-ը չի շտապում Իրանի հետ համաձայնագիր կնքելու հարցում. ԹրամփԱՄՆ-ն այժմ ավելի շատ նավթ է արդյունահանում, քան ՌԴ-ն և Սաուդյան Արաբիան միասին. ԹրամփՉինաստանը դեմ է Կուբայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցային ճնշման ուժեղացմանըՄակրոնը կոչ է արել ԱՄՆ-ին պահպանել համաձայնագրերը և չեղարկել ԵՄ-ի նկատմամբ մաքսատուրքերըԶելենսկու հետ հանդիպումից հետո Կոբախիձեն խոսել է Վրաստան-Ուկրաինա հարաբերությունների մասինՀեգսեթ. Հարյուրավոր նավեր պատրաստվում են անցնել Հորմուզի նեղուցովԶելենսկին կարող է միջուկային հարված հրահրել Ուկրաինային. ԴուբինսկիԹրամփը խոստովանել է, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է տևել ևս երկու-երեք շաբաթՎրաստանը հայտարարել է, որ ԵՄ-ն գոյություն չէր ունենա առանց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակիCNN. Իսրայելը, ԱՄՆ-ի հետ համակարգված, կարող է կրկին հարվածել ԻրանինԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարները վիճաբանել են Իրանի հետ պատերազմի շուրջՍթարմերը չի բացառել արտաքին ազդեցությունը Մեծ Բրիտանիայում հակասեմիտիզմի աճի գործումԾովակալը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ի նավատորմը զգալիորեն կրճատվել էԻրանը ստիպված կլինի «ճիշտ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ․ ԹրամփԱմերիկյան ուժերը Հորմուզի նեղուցում հարձակվել են մի քանի իրանական նավերի վրաԻնդոնեզիան առարկություն չունի իրանական տանկերների իր ջրային տարածքներով անցնելու դեմԻրանում ձերբակալվել է իրեն Հիսուս Քրիստոսը համարող աղանդի առաջնորդըԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 47-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բարձրավոլտ էլեկտրասյան բետոնե հատվածինԲժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Կապանում 5 երիտասարդներ, որոնցից 4-ը անչափահասներ են. ծեծի են ենթարկել 20-ամյա տղայինԻրանի իշխանությունները առգրավել են մաքսանենգ վառելիք տեղափոխող հինգ նավԻնչ են քննարկել Ռուբինյանն ու Քըլըչը Չինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին անհապաղ վերացնել Կուբայի դեմ շրջափակումը և պատժամիջոցներըԻնչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀայաստանինԷմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել է Արաղչին մայիսի 6-ին կայցելի ՉինաստանՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմԻրինա Շեյքը համարձակ կերպարով հայտնվել է Met Gala-ի կարմիր գորգինՍննդաբանը բացատրել է, թե որ երշիկեղենն է անվտանգ ուտելու համար Չինական ավտոարտադրողները գրոհում են Եվրոպան․ «Yaris-ի պահը»՝ նոր ռազմավարության կենտրոնում
Ամենադիտված