Ավտովթար Ապարանում. 8 տոննա բեռով մեքենան կողաշրջվել է, վրացի վարորդը հիվանդանոցում է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 06։30-07։00-ն ընկած ժամանակահատվածում բեռնատար Mercedes մակնիշի DHԼ 759 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում՝ Ապարանի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Վրաստանի հանրապետության քաղաքացի, 46-ամյա Զաալ Կապանաձեն է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել 8 տոննա արքայախնձորով։
Մաանրամասները՝ shamshyan.com կայքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ