Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից 

«Փաստ». Ներկուսակցական ժողովրդավարության մասին

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հունվարի 15–ին հայաստանյան քաղաքական դաշտի համեմատաբար նորաստեղծ կուսակցություններից «Քաղաքացիական պայմանագրում» տեղի ունեցավ ներկուսակցական ընտրություն, որի նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցության համամասնական ցուցակի ձևավորումն էր։ Այս ներկուսակցական ընտրությունը, ըստ էության, կարելի է համարել նման ցուցակի ձևավորման տեսանկյունից աննախադեպ քայլ, քանի որ մինչ օրս հայաստանյան քաղաքական կուսակցությունների համամասնական և նաև մեծամասնական թեկնածուների հերթականությունն ու անձերը որոշվում էին կամ կուսակցությունների քաղխորհուրդներում, կամ այլ մեխանիզմներով։ Ընդ որում՝ պետք է շեշտել, որ բոլոր դեպքերում ակնհայտորեն ցանկացած նման ցուցակի ձևավորման գործում էական ազդեցություն և նշանակություն էին ունենում կամ կուսակցության ղեկավարը, կամ լավագույն դեպքում ղեկավար կազմը։

«Քաղաքացիական պայմանագրի» կողմից համամասնական ցուցակի ձևավորման նման մեխանիզմի ընտրությունը անշուշտ մի շարք առումներով քաղաքական մաքուր գործընթացների ձևավորման բավական հաջողված օրինակ էր։ Իհարկե, ներկուսակցական ընտրության արդյունքներում մեծ հաշվով որևէ անակնկալ չգրանցվեց, քանի որ կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցրին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արայիկ Հարությունյանը, սակայն, իհարկե, զուտ գործընթացային տեսանկյունից առավել հետաքրքիր էր ցուցակի կազմման նման ընթացակարգը, որը նաև որոշակիորեն լեգիտիմացնում էր կուսակցության ղեկավարներին։ Սա բավական կարևոր գործընթաց էր, անգամ այն պայմաններում, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» հանդես է գալիս, այսպես ասած, «սուպեր լիդերության» երևույթի դեմ, ինչի կապակցությամբ պետք է նշել, հայաստանյան հասարակությունը շարունակում է Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին ընկալել կուսակցության լիդերներ։

Համամասնական ցուցակի ձևավորման այս մեխանիզմը անշուշտ առավել ժողովրդավարական է, սակայն մյուս կղմից հարց է առաջանում, թե ինչքանով այն կգործի մյուս կուսակցությունների պարագայում և ինչքանով է նման մեխանիզմը անհրաժեշտ ընդհանրապես հայաստանյան քաղաքական դաշտում։

Մեծ հաշվով, պետք է նշել, որ նման ընտրության կազմակերպումը կախված է որոշակի ֆինանսական ներդրումներից, քանի որ առնվազն կազմվում և տպվում են քվեաթերթիկներ։ Հայաստանյան խոշոր և, այսպես ասած, հարուստ կուսակցությունների համար այդ ռեսուրսները, բնականաբար, խնդիր չեն, սակայն նորաստեղծ և համեմատաբար փոքր կուսակցությունները ունեն այդ ռեսուրսի խնդիրը։ Մյուս կողմից, համեմատաբար փոքր կուսակցությունների պարագայում համամասնական ցուցակում հայտնվելու ցանկություն հայտնած կուսակցականները փոքր թիվ են կազմում, իսկ մեծ և, բնականաբար, մեծ հավակնություններ ունեցող կուսակցությունների պարագայում խնդիրն ավելի է բարդանում, քանի որ պատկերացնենք մի իրավիճակ, երբ ներկուսակցական ընտրության մասնակցող կուսակցականը վերցնում է, ենթադրենք, 100–150 թեկնածուի անուն ունեցող թերթիկ և փորձում է ընտրություն կատարել։ Ակնհայտ է, որ նման իրավիճակը, եթե տեսականորեն լուծելի է, ապա գործնականում բավական լուրջ դժվարությունների հետ է կապվում։ Միաժամանակ պետք է շեշտել, որ այս խնդիրը զուտ տեխնիկական է և վերջինիս լուծումը մեծ դժվարություն չէ։ Առավել դժվար է լինելու զուտ ներկուսակցական ընտրության կազմակերպումը վերոհիշյալ խոշոր կուսակցություններում, քանի որ ենթադրենք մի քանի տասնյակ հազար անդամ ունեցող կուսակցության ներկուսակցական ընտրության կազմակերպումը մոտենում է համապետական ընտրությանը։ Բնականաբար, նման ընտրության կազմակերպման համար կուսակցությունը պետք է կազմի հաշվիչ հանձնաժողով, ձևավորի տեղական ընտրական հանձնաժողովներ, ընտրատեղամասեր, մի խոսքով ապահովի պետական ընտրության անցկացման ատրիբուտների մեծ մասը։

Տեսականորեն այս խնդիրներն իհարկե լուծելի են, սակայն գործնականում պետք է նշել, որ նման գործընթացը բազմաթիվ խնդրահարույց կողմեր ունի, բացի այս, հստակ չէ նաև հասարակության վերաբերմունքը նման ներկուսակցական ընտրության նկատմամբ։ Անշուշտ կրկին տեսականորեն պետք է շեշտել, որ նման գործընթացի սահուն անցկացումը հնարավոր է միայն հասարակական քաղաքացիական գիտակցության որոշակի մակարդակում և, բնականաբար, միայն դրական կարող է գնահատվել, սակայն պետք է խոստովանենք, որ ընտրական գործընթացների նկատմամբ երկրում ներկայում առկա հանրային անվստահության պայմաններում նմանօրինակ ներկուսակցական ընտրությունների մեխանիզմների ներդրումը կարող է բերել հակառակ արդյունքի և ոչ թե սկզբնավորել քաղաքական նոր մշակույթի ձևավորման տարրեր, այլ ընդհակառակը՝ անգամ ձևախեղել եղածը։

Ամփոփելով պետք է նշել, որ անշուշտ ներկուսակցական և ընդհանրապես դեմոկրատիայի տեսանկյունից լիովին ընդունելի և գերադասելի կլինի հայաստանյան բոլոր քաղաքական կուսակցություններում նմանօրինակ մեխանիզմների ներդրումը, սակայն մյուս կողմից պետք է շեշտել, որ այս նպատակի համար պետք է երկարատև աշխատանք տանեն հենց այդ կուսակցությունները և որոշակիորեն պատրաստեն հասարակությանը, հակառակ դեպքում, այն դարձյալ կարող է վերածվել ընտրական ֆարսի»։

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղել
Ամենադիտված