Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից 

«Փաստ». Բաքվի միջոցով Ռուսաստանն է փակել տալիս ԵԱՀԿ երևանյան գրասենյակը

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր հյուրն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը

– Բաքուն ցանկանում է փակել տալ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, քանի որ այն ականազերծում է իրականացնում ՀՀ սահմանամերձ շրջաններում: Բայց չէ՞ որ ԵԱՀԿ–ն վաղուց է ականազերծում իրականացնում: Ինչո՞ւ Բաքուն որոշեց բարձրացնել այդ հարցը և օգտվել կոնսենսուսի սկզբունքից:

– Ֆորմալ առումով ԵԱՀԿ–ում գործում է կոնսենսուսի սկզբունք: Բայց մեծ գաղտնիք չէ, որ գրասենյակների հարցերով վետոյի ռեալ իրավունք ունեն միայն Ռուսաստանն ու ԱՄՆ–ը: ԵԱՀԿ–ի ստեղծման գործում, որն ի սկզբանե միտված էր Արևմուտքի և դեռ այնժամանակվա ԽՍՀՄ–ի միջև հակասությունների հաղթահարմանը, որոշիչ դեր ունեին ԱՄՆ–ը և ԽՍՀՄ–ը, այնուհետ' ՌԴ–ն: Բացի այդ, ԱՄՆ–ն և ՌԴ–ն ներդնում են այդ կազմակերպության ծախսերի համար պահանջվող գումարի 25–ական տոկոսը: Ուստիև, այնպես է ստացվել, որ ՌԴ–ԱՄՆ զույգն է լուծում կառույցի բոլոր գլխավոր հարցերը: Ոչ մի այլ երկիր շանս չունի, նույնիսկ եթե ֆորմալ առումով գործում է կոնսենսուսի սկզբունքը:
Ուստի համամիտ չեմ, որ երևանյան գրասենյակը փակելը միայն Ադրբեջանի ցանկությունն է: Ես կասկած չունեմ, որ այս երկու սուբյեկտներից մեկը' ԱՄՆ–ը կամ ՌԴ–ը, չեն ուզում, որ այստեղ լինի գրասենյակ: Տրամաբանությունը հուշում է, որ ԱՄՆ–ը չի կարող դեմ լինել մեր երկրում արևմտյան ինստիտուտներից մեկի ներկայությանը: Ուրեմն խնդիրը ՌԴ–ն է: Կա մեկ այլ կարևոր հանգամանք' այս պահին բացի մեզանից հաստատված չէ նաև Տաջիկստանում և Ուզբեկստանում ԵԱՀԿ գրասենյակների գործունեությունը: Ուշադրություն դարձրեք' բոլոր այս երկրները հետխորհրդային են:

– Իսկ այս գործընթացը որքանո՞վ կարող է կապ ունենալ ԼՂ խնդրի հետ' հաշվի առնելով Ադրբեջանի դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի խմբից և նրա, նաև որոշ առումով ՌԴ–ի ցանկությունը' փոխելու այդ ձևաչափը:

– ԵԱՀԿ գրասենյակները ԼՂ հարցով երբեք չեն զբաղվել: Այդ հարցը ի սկզբանե հստակ է դրվել: ԼՂ հարցով զբաղվել է միայն Մինսկի խումբը: Բայց մտահոգիչ է այն, որ եթե գրասենյակը փակվի, կառույցի ազդեցությունը կթուլանա, ինչի արդյունքում կթուլանա նաև Մինսկի խմբի ազդեցությունը: Հիշեցնեմ, որ ՌԴ–ի պահանջով 2008–ի պատերազմից հետո փակվեց Վրաստանում ԵԱՀԿ գրասենյակը: Ադրբեջանում այդ կառույցի ներկայացուցչությունը փակվեց հենց Բաքվի պահանջով: Ու եթե Հայաստանում էլ այն փակվի, մեր տարածաշրջանից ԵԱՀԿ–ն դուրս կմղվի: Իսկ դա մեզ ձեռնտու չէ: ԵԱՀԿ–ն անվտանգության հարցերով զբաղվող կարևորագույն կառույց է: Այն մեզ այլընտրանք է տալիս: Որքան շատ միջազգային կառույցներ լինեն տարածաշրջանում, այնքան մեզ համար լավ է:

– Մի քանի օր առաջ ՀԱՊԿ–ն հայտարարեց, որ ապրիլին, այնուամենայնիվ, կգործի ռոտացիոն կարգը և ՀՀ ներկայացուցիչը կգլխավորի այդ կառույցը: Այս երկու գործընթացները կարո՞ղ են առնչություն ունենալ' մեզ փորձում են հանել անվտանգության մի ձևաչափից և ամբողջությամբ տեղափոխել մեկ այլ ձևաչափ:

– Շատ հնարավոր է: Ու այդ պատճառով էլ համարում եմ, որ այդ հարցում ՌԴ լուման մեծ է: Նրանք դա նուրբ ձևով անում են Բաքվի միջոցով: Թե ոչ, Ադրբեջանը այդ որքա՞ն ազդեցիկ դարձավ, որ փակել է տալիս մեր գրասենյակը: Նույն հաջողությամբ կարող է վաղը ցանկանալ, որ փակվի նաև ՄԱԿ–ի երևանյան գրասենյակը:
ՌԴ–ն չի թաքցնում, որ ԱՊՀ երկրները պետք է իր ազդեցության ներքո լինեն: Ու նրա համար շատ լավ կլինի, եթե ԵԱՀԿ–ն այստեղից դուրս գա: Վերջիվերջո, այդ գրասենյակն այստեղ տարբեր ծրագրեր է իրականացնում, այդ թվում' անվտանգության հետ կապված: Ու փաստորեն գործընթացը տանում է նրան, որ բացի ՀԱՊԿ–ից Հայաստանն այլընտրանք չունենա:
Բայց խնդիրն այն է, որ մեր դիրքերը ՀԱՊԿ–ում թուլանում են: Մենք չենք կարողանում գլխավոր քարտուղար նշանակել, քանի որ Ադրբեջանը դեմ է' անդամ չլինելով: Եվ ընդհանրապես գրեթե բոլոր միջազգային կառույցներում մեր դիրքերը թույլ են: Մինսկի խմբի վերջին հայտարարությունը մեզ համար սարսափելի բան էր պարունակում' մեզ քննադատում էին ադրբեջանցու դիակը չվերադարձնելու համար: Դա անհեթեթություն է: Դիվերսիան եղել է դեկտեմբերի 29–ին: 10 օրում, հաշվի առնելով նաև Նոր տարվա օրերը, մերոնք նույնիսկ ֆիզիկապես չէին կարող վերադարձնել, քանի որ դրա համար կա ժամանակ պահանջող ընթացակարգ:

– Հայաստանի կողմից համարժեք քայլեր տեսնո՞ւմ եք' միտված իրավիճակը շտկելու, գոնե ԵԱՀԿ–ի գրասենյակի հետ կապված:

– Պետք է իշխանություններին հարցնեք' ում են դիմում, ինչ քայլեր են ձեռնարկում: Ես դժվարանում եմ պատասխանել: Բայց մենք կարող ենք համարժեք պատասխան տալ: Եթե Ադրբեջանն օգտվում է կոնսեսուսի իր իրավունքից, մենք էլ կարող ենք դիմել նույն այդ սկզբունքին և վետո դնել Անկարայում ԵԱՀԿ–ի գրասենյակ լինելուն: Կամ գոնե զգուշացնել, որ կարող ենք օգտվել այդ իրավունքից: Այդ դեպքում նրանք կսթափվեն: Բացի այդ, չեք պատկերացնի, թե շատ գերտերությունների մեր այդ քայլն ինչպես դուր կգա, թե մենք ինչ վարկանիշ ձեռք կբերենք:
Փոխարենը, սակայն, մենք միայն կուլ ենք տալիս, ու արդյունքում ունենք այն, ինչ ունենք»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղել
Ամենադիտված