Դատապարտյալների հիվանդանոցը կփակվի. ի՞նչ է սպասվում բուժանձնակազմին
Հասարակություն
ՀՀ կառավարության՝ այսօր կայացած հերթական նիստի ժամանակ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարության հավանությանը ներկայացրեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հետ կապված նախագիծը: Հաշվի առնելով Հայաստանի հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ոլորտում առկա խնդիրների լուծման համար՝ նախարարն առաջարկեց որպես տարբերակ՝ քննարկել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակելու հարցը՝ համապատասխան բշժկական օգնության տրամադրումն իրականացնելով քաղաքացիական հիվանդանոցներում:
Այս հարցով Արդարադատության նախարարությունն առաջարկում է ծառայությունների բարեփոխման մի քանի տարբերակ, մասնավորապես, ազատությունից զրկված անձանց երկրորդական մասնագիտական բուժօգնությունը տրամադրել միայն քաղաքացիական հիվանդանոցներում:
Ըստ նախարարի՝ եթե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն չփակվի, ապա Քրեակատարողական վարչության ենթակայությունից հիվանդանոցը պետք է հանել և հանձնել Արդարադատության նախարարության, կառավարության կամ էլ առողջապահության նախարարության ենթակայությանը:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց նաև վերանայել պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը՝ դա ներկայացնելով որպես անչափ կարևոր խնդիր:
Աղավնի Սուքիասյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ