8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Ընդդիմության վերջին շանսը...

Վերլուծական

Հայաստանյան քաղաքական դաշտի նախընտրական խճանկարը, կարծես, արդեն իսկ իր հիմնական գծերով հետզհետե վերջնական տեսքի է գալիս, ու այլևս անքննարկելի է, որ առաջիկայում, երբ վերջնականապես կձևավորվի ակտիվ քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանի շուրջ քաղաքական ուժերի ամենալայն դաշինքը, քաղաքական դաշտում ականատես ենք դառնալու 2-րդ հզորագույն բևեռի ստեղծմանը, որն, ըստ էության, դառնալու է միակ ու հիմնական ուժը, որ ընդունակ է լինելու իրապես ձեռնոց նետել իշխող Հանրապետականին՝ իրական այլընտրանք առաջարկելով երկրում հաստատված կարգերին:

Այն, որ դեռևս ի սկզբանե էլ պարզ էր՝ առաջիկա ընտրություններում իշխող Հանրապետականը լրջագույն դժվարություններ է ունենալու 50%+1 ձայն հավաքելու հարցում, անքննարկելի է. երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական դժվարագույն իրավիճակը, ժողովրդի շրջանում օրըստօրե խորացող դժգոհությունն ու անհեռանկարայնությունը՝ նույնիսկ ամենաեռանդուն հանրապետականին այսօր ոչ մի կերպ թույլ չեն տալիս համոզված պնդելու, թե առաջիկա փորձությունը կուսակցությունը կարողանալու է հաղթահարել առանց դույզն ինչ լարվածության. անկասկած, 30-35%-ից ավելի, այն էլ բացառապես վարչական ռեսուրսների հաշվին, իշխող կուսակցությունն առաջիկա ընտրություններին, զուտ օբյեկտիվորեն, հավաքել չի կարող: Ասել կուզի՝ ընդդիմության համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ նշանակալիորեն ներկայացված լինելու ձևավորվելիք խորհրդարանում, իրապես հակակշռելու առնվազն վերջին 10-15 տարիների ընթացքում բացարձակ գերիշխող դիրքեր զբաղեցրած քաղաքական ուժին:

Սակայն, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, ընդդիմությանը սեփական քաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին կարող է խոչընդոտ դառնալ ոչ միայն կամ միգուցե ոչ այնքան հզոր Հանրապետականի ունեցած պոտենցիալը, որն, ինչպես կանխատեսվում է, այս ընտրություններին օգտագործվելու է հնարավորինս մաքսիմալ կերպով, այլ՝ անմիաբանությունը. նորություն չէ, որ ունեցած ողջ ներուժը համատեղելու ու այն համապատասխան ուղղությամբ ուղղորդելու փոխարեն՝ հայրենի ընդդիմադիրների մեծագույն մասը տարիներ շարունակ միմյանց դեմ են պայքարել, իրար բզկտել, պախարակել, ցեխ շպրտել միմյանց ուղղությամբ: Մի խոսքով՝ ամեն ինչ արել են՝ ջուր լցնելու իշխանությունների ջրաղացին:

Թե ինչու է այդպես ստացվել, իհարկե, քննարկման առանձին թեմա է, բայց որ գոնե հիմա՝ ընդդիմության տարբեր թևերն առնվազն պարտավոր են կենտրոնացնել ուժերն ու գոնե պայմանավորվել միմյանց դեմ պայքարելուց զերծ մնալու մասին, աներկբա է: Պետք չէ մոռանալ, որ քաղաքական ախոյանն իր ձեռքի տակ դեռևս ունի համապատասխան քաղաքական գործիքակազմեր, որոնք գործադրելու պարագայում կարող է անակնկալի բերել անխտիր բոլորին, նույնիսկ՝ ինքն իրեն՝ հարկ եղած դեպքում հավակնելով նույնիսկ 50%-ի. անկասկած է՝ թե՛ նոր ԸՕ-ով մոգոնված ռեյտինգային ընտրակարգը, թե՛ բոնուսային վիճելի ու խճճված համակարգը իրենց մեջ բավականին մեծ պոտենցիալ են պարունակում՝ հակազդելու ցանկացածին: Իսկ եթե այս ամենին էլ գումարենք յուրատեսակ ազգային ավանդույթի վերածված ահռելի ընտրակաշառքներն ու «հեղինակությունների» ազդեցությունը հասարակության որոշակի շերտերի վրա, կստանանք բավականին հետաքրքրական պատկեր:

Չնայած այս ամենին, չնայած ունեցած անսպառ ռեսուրսներին՝ իշխանությունները, սակայն, քաջ գիտակցում են մեկ բան՝ Ծառուկյանի կողմից սկիզբ դրված ընդդիմադիր դաշտի աննախադեպ կոնսոլիդացիան կարող է ու ունակ է լինելու միանգամայն օբյեկտիվորեն ձեռնոց նետելու իշխող Հանրապետականին, ինչով էլ, խոշոր հաշվով, պայմանավորված է հանրապետականների շրջանում հետզհետե է՛լ ավելի արտահայտիչ դարձող խուճապը:

Այնպես որ՝ ընդդիմության հաղթանակն ամենևին էլ անիրական չէ, որին հասնելու համար, սակայն, ակնայտորեն զգացվելու է համընդհանուր կոնսոլիդացիայի կարիք՝ նախևառաջ ընդդիմադիր ուժերի ներսում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված