Արդյոք գեներալ Մանվելը կհայտնվի՞ խորհրդարանում
Քաղաքական
«Տափակ բամբասանքներ չեմ մեկնաբանում»,- այսպես արձագանքեց ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի այն հարցին, թե ճի՞շտ են «Ժողովուրդ» օրաթերթի այն տեղեկությունները, թե ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ներկայացված չի լինելու հաջորդ խորհրդարանում:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է տարածել այն մասին, որ ամենայն հավանականությամբ՝ «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը ներկայացված չի լինի հաջորդ խորհրդարանում:
Ըստ աղբյուրի՝ Սերժ Սարգսյանը որոշել է, որ Մանվել Գրիգորյանը չի լինելու նաև ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում: Փոխարենը՝ Արմավիրի մարզում առաջադրվելու է մյուս գեներալ-պատգամավորը՝ Սեյրան Սարոյանը:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ