Ավտոտրանսպորտային միջոցների տեխզննման կարգը կփոխվի
Հասարակություն
Կառավարությունը վերանայելու է ավտոտրանսպորտային միջոցների տեխզննման կարգը: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկանում են կազմակերպել նորմալ տեխզննում, ոչ թե ուղղակի վաճառվի կտրոնն ու փակցվի մեքենայի ապակուն:
«Այս փուլում բոլոր տեխզննման կենտրոնների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն է իրականացվում: Հույս կա, որ մոտ երկու ամսվա ընթացքում համապատասխան որոշման նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ իրավիճակը փոխելու համար օրենսդրական փոփոխություն պետք է լինի:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար