Լուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնությունները Որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերը Մեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարը Մեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը Երկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի Հաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգեր Իրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրը Լեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Պուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենան 

«Փաստ». ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ռիսկի կգնա

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընդամենը մի քանի օր է անցել Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից և դեռևս վերջնականապես պարզ չէ, թե լայն բացված «հասարակական–քաղաքկան կոնսոլիդացիայի» դռնից մտնելով, ով կդառնա ծառուկյանական մեծ ընտանիքի անդամ, սակայն ներկա ու նախկին ԲՀԿ–ականներն իրենց հետագա քայլերը հստակեցնելու համար արդեն հասցրել են հավաքվել և շատ հարցեր քննարկել:
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը Ծառուկյանի դաշինքով կմասնակցի ընտրություններին: Բացի այդ, նա պատրաստ է նաև իր բոլոր լիազորությունները հանձնել ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանին:
«Երբ մենք հանդիպեցինք Գագիկ Ծառուկյանի հետ, իմ և իմ գործընկերների կողմից կրկին բարձրացվեց այն հարցը, որ ճիշտ կլինի, որ Գագիկ Ծառուկյանը նորից ղեկավարի ԲՀԿ–ն, և ես հանձնեմ կուսակցության նախագահի և քաղաքական խորհրդի նախագահի լիազորությունները: Պարոն Ծառուկյանն ասաց, որ ինքը այդ հարցի շուրջ կխորհի և առաջիկայում մենք կունենանք նաև այդ հարցի պատասխանը: Մեկ բան հստակ է, որ համաձայն կանոնադրության, մենք մինչև մարտի 5–ը պետք է անցկացնենք համագումար, բայց կուսակցությունը ղեկավարելու մասին որոշումը բացառապես Գագիկ Ծառուկյանինը կլինի: Ինչ վերաբերում է ցանկությանը, ապա մենք ոչ միայն ցանկանում ենք, այլ կարծում ենք, որ դա արդարացի կլինի, որովհետև Գահիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստանը» անքակտելի են: Ուստի ճիշտ կլինի, որ Ծառուկյանը գլխավորի կուսակցությունը»,– ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Այս պահին դեռևս վերջնականապես չի ձևավորվել դաշինքի նախընտրական շտաբը և վերջնականապես պարզ չէ նաև, թե ով այն կղեկավարի: Առաջին նիստը վարել է Իշխան Զաքարյանը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հենց նա էլ կղեկավարի Ծառուկյանի դաշինքի շտաբը: ԲՀԿ նախագահը չմանրամասնեց նաև, թե նոր կուսակցություններ հիմնած իրենց նախկին թիմակիցներից ովքեր են այս պահի դրությամբ դաշինքին անդամակցելու հայտ ներկայացրել, իսկ Համախմբում–Ծառուկյանի դաշինքների հնարավոր վերահամախմբման մասին նշեց, որ «Հայաստանում գրեթե չկա որևէ քաղաքական ուժ, որը չցանկանա ներկայացված լինել Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբվող դաշինքում, բայց ովքեր կներգրավվեն դաշինքում և ինչպիսին կլինեն բանակցությունների արդյունքները, պարզ կդառնա առաջիկա օրերի ընթացքում»:
ԲՀԿ ղեկավարը, խոսելով խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ցուցակով ներկայացված լինել–չլինելու մասին ասաց, որ իրենց կուսակցության մոտեցումն է, որ անկախ նրանից, թե թեկնածուները համամասնական ցուցակի որ տեղում ներկայացված կլինեն, առաջադրվեն նաև ռեյտինգային ընտրակարգով:
«Իհարկե մենք հասկանում ենք, որ այստեղ լրջագույն ռիսկեր կան, քանի որ մեր այլանդակ և այլասերված ընտրական համակարգի պայմաններում քաղաքական գործչի համար դա շատ ռիսկային քայլ է: Եվ այստեղ ալյուր կամ լավաշ բաժանող ապաքաղաքական սուբյեկտին կամ թեկնածուին պարտվելու հավանականություն կա: Մենք ունենք օրինակներ, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը 10–րդ ընտրատարածքում պարտվեց Ռուբեն Սադոյանին, ինչպես քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը Թալինում պարտվեց և այլն: Այսինքն' մեր քաղաքական համակարգում, որտեղ ռեյտինգը փողով է չափվում, ռիսկը շատ մեծ է, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է փող, ալյուր, ձեթ կամ մուրաբա բաժանող ապաքաղաքական կրիմինալ որևէ տարրի պարտվել: Ցավոք սրտի, սա է մեր իրականությունը, և մենք քաղաքական գործիչներով պետք է փորձենք կոտրել այդ կարծրատիպը»,– ասաց է Ն. Զոհրաբյանը:
Քաղաքական գործիչը նաև կարծում է, որ ընտրակաշառքով քվեի տեր դառնալու երևույթի դեմ պայքարելու համար ճիշտ կլինի, որ ռեյտինգային ընտրակարգով ներկայացված թեկնածուներով «Ոչ փողին» կարգախոսն ունեցող միասնական պլատֆորմ մշակեն: Դրանով ըստ Ն. Զոհրաբյանի հնարավոր կլինի կոտրել հանրության մեջ արմատավորված՝ փող վերցնելու և ընտրություն կատարելու կեղտոտ երևույթը:
«Ես հասկանում եմ ռիսկերը: Օրինակ, առաջադրվելով Մալաթիա–Սեբաստիա համայնքում, շատ մեծ է հավանականությունը, որ այնտեղ Հանրապետական կուսակցության լավաշ բաժանող թեկնածուն կարող է լուրջ թվերով հաղթանակ տոնել, սակայն դա դեռ չի նշանակելու, որ իր վարկանիշը Նաիրա Զոհրաբյանից, Լևոն Զուրաբյանից, Զարուհի Փոստանջյանից, Արմեն Մարտիրոսյանից կամ Նիկոլ Փաշինյանից բարձր է: Դա կեղծ ցուցիչ է լինելու, բայց եթե մենք ուզում ենք ինչ–որ բան կոտրել մեր իրականության մեջ, ուրեմն մենք պետք է այդ ռիսկին գնանք»,– ասաց ԲՀԿ առաջնորդը»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերը
Ամենադիտված