Ես ելքը միայն ԵԼՔ-ում եմ տեսնում. Էդմոն Մարուքյան
Քաղաքական
ԵԼՔ դաշինքն արդեն հինգերորդ օրն է՝ իրականացնում է իր քարոզարշավը՝ շարժվելով քաղաքից քաղաք, փողոցից փողոց: Դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն իր քարոզարշավը սկսել է և շարունակում է հայրենի Լոռու մարզում: Նա այսօր Շահումյան ու Գուգարք համայնքներում էր:
Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ ԵԼՔ դաշինքի ուժերը երբևէ իշխանության մեջ չեն եղել, ԵԼՔ դաշինքի ուժերը քաղաքացու տված քվեներով մանդատը չեն ստացել ու մսխել:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ հինգ տարիների ընթացքում ցույց է տվել՝ ինչպիսին պետք է լինի պատգամավորը, իսկ այժմ պետք է լոռեցիները այս մեկ մանդատը բազմապատկեն. «Միացե՛ք փոփոխություններին, քվեարկե՛ք ԵԼՔ դաշինքի օգտին և դուք Հայաստանում կունենաք փոփոխություններ: Ես ելքը միայն ԵԼՔ-ում եմ տեսնում»,- հայտարարեց նա:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում