Սյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանությունները Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանը Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասին Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներ Իրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքները Հայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան Մերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառով Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցը 

Դեսպանի պաշտոնանկության իրական պատճառը...

Վերլուծական

Այսօր Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Թե ինչպես է աշխատում ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը տհաճություն ունեցանք արձանագրելու հատկապես անցած տարվա ապրիլյան լարված օրերին, երբ Ադրբեջանցի նրա կոլեգան թակում էր բոլոր հնարավոր և անհնարին դռները և ներկայացնում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը, որը, մեղմ ասած, հեռու էր իրականությունից, մեր դեսպանը կարծես թե դուրս էր մնացել համընդհանուր աժիոտաժից, իսկ դա նշանակում է, որ օբյեկտիվորեն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները: Հետևաբար, հարց է առաջանում, ինչու սպասել մեկ տարի և նոր միայն ձեռնամուխ լինել անարդյունավետ աշխատող դեսպանի պաշտոնանկությանը:

Եսայանին աշխատանքից ազատելը համընկավ այն սուր քննադատության հետ, որին նա ենթարկվեց Երևան ժամանած հայտնի ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի կողմից: Վերջինս արեց մի շարք դիտարկումներ, որոնք թերևս մեր հասարակությունը ավելի վաղ պետք է արած լիներ և հաշվետվություն պահանջեր իշխանություններից: Այդ մենք պետք է մեզ հարց տայինք , թե ուր է մեր դեսպանը այն պահին, երբ նրա կազմակերպված և թիրախային աշխատանքի կարիքը այդքան շատ է զգացվում: Ռուսաստանում Հայաստանի դեսպանը որևէ փաստարկով չի հակադարձում ռուս պրոպագանդիստին: Չի հակադարձում, որովհետեւ չի կարող դժգոհել Ռուսաստանից, իսկ այ հեռուստամեկնաբանին կարող է համարել կողմնակալ: Այդպես ավելի անվտանգ է: Եվ պաշտոնավարման վերջին օրը այդ համարձակությունը ձեռք բերելը նույնպես ավելի պրագմատիկ է:

Ռուս հեռուստամեկնաբանի խոսքը փաստարկված է: Նա հստակ գործողություններ է մատնանշում, որոնք կարող էր անել դեսպանը, բայց չի արել: Շատ արդարացի է հնչում Սոլովյովի հարցը՝ «Ո՞վ է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը։ Տեսեք՝ որքան շատ են էթնիկ հայերը Պետդումայում։ Իրադարձություններ են ծավալվել։ Ո՞ւր են Պետդումայի քննարկումները, ո՞ւր է դեսպանի ակտիվությունը, ո՞ւր են այն մարդիկ, որոնք պետք է գեթ մի խոսք ասեն՝ իրենց երկրի շահերը պաշտպանելու համար»:

Իհարկե դժվար է պնդել, որ իշխանությունները դեսպանին պաշտոնից հեռացրել են ականջալուր լինելով ռուս լրագրողի քննադատությանը, սակայն, փաստ է, որ մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքները այն աստիճան անհամակարգված են և ոչ արդյունավետ, որ այդպիսի աշխատելաոճը քննադատության առարկա է դառնում նաև օտարների համար: Ռուսաստանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է, եւ այդ երկրում պետք է նշանակվեն պրոֆեսիոնալ դիվանագետներ:

Մասնագետնե՛րը պետք է աշխատեն, ոչ թե կոնյուկտուրային դեմքերը: Դեսպանի պաշտոնը ամենեւին էլ հին ընկերոջ լավություն չէ, ամենեւին էլ թոշակի անցնելու վայր չէ, ամենեւին էլ շնորհակալություն չէ՝ նախկինում արածների համար: Դիվանագիտական ձախողումը կարող է զրոյի հավասարեցնել մարտի դաշտում հազարների կյանքի ու հերոսության գնով ձեռք բերած ռազմական հաղթանակը:

Դեսպանի փոփոխությունը ուշագրավ է նաև, եթե այն դիտենք ՀՀ-ԵՄ նոր թափ ստացած հարաբերությունների ֆոնին: Կարծես թե Հայաստանը նոր քայլ է պատրաստվում անել դեպի ԵՄ, ինչին բնականաբար Ռուսաստանը փորձելու է հակազդել, քանի որ ՀՀ սեփական ազդեցության գոտում պահելը Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Եվ ահա այն պահին, երբ ՀՀ իշխանությունները վերակենդանացնում են հարաբերությունները արևմուտքի հետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանը փոխվում է: Սա, իհարկե, դժվար է զուգադիպություն համարել, հետևաբար՝ առավել խորքային քաղաքական գործընթացներ են թաքնված դեսպանի պաշտոնանկության հետևում, քան ի սկզբանե կարող էր թվալ:

Ստելլա Խաչատրյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը
Ամենադիտված