Հայ հրաձիգները` Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Սլովենիայի Մարիբոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել մեծահասակները:
Տղամարդկանց մրցաշարում 10 մ օդամղիչ ատրճանակ ձեւում Հայաստանը ներկայացրեց Նորայր Առաքելյանը: Հայ հրաձիգը որակավորման փուլում զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը և եզրափակիչ դուրս գալ չկարողացավ:
Երեկ երիտասարդների խառը թիմային պայքարում 10 մ օդամղիչ հրացան մրցաձեւում Հայկ Բաբայանին եւ Ալլա Պողոսյանին նույնպես չէր հաջողվել հաղթահարել որակավորման փուլը:
Մեր հրաձիգները 16-րդն էին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը