Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար 

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ աշխատանքային քննարկում (տեսանյութ)

Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազությունում մարտի 10-ին տեղի է ունեցել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացքում իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Հայաստանում ԵՄ, ԵԽ պատվիրակության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբի, ՀՀ ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ Ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Աշխատանքային հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումներին, քաղաքացիների հաղորդումների և ստացված ահազանգերի ուսումնասիրմանը, վերլուծությանը, ըստ ենթակայության ուղարկելու, դրանց հիման վրա ստուգողական գործողություններ կատարելու , նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման և մի շարք այլ հարցերում իրավապահ մարմինների գործառույթների համակարգված իրականացմանը, իրավապահ մարմինների, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքացիական հասարակության ու դիտորդական առաքելություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է աշխատանքային քննարկման անհրաժեշտությանն ու նպատակներին, և այն միջոցառումներին, որոնք իրականացվելու են խորհրադարանական ընտրությունների ժամանակ՝ իրավապահ բոլոր մարմինների համագործակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազը մատնանշելով ընտրական գործընթացներին առնչվող օրենսդրական փոփոխությունները, այդ համատեքստում կարևորել է ՀՀ քրեական օրենսգրքով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքում պատժի խստացումը՝ շեշտադրելով օրենսդրական այս փոփոխության կանխարգելիչ նշանակությունը:
Արթուր Դավթյանը կարևորել է նաև Քրեական օրենսգրքով ընտրակաշառքի դեպքում նախատեսված խրախուսական նորմը, ըստ որի՝ եթե ընտրակաշառք ստացողը եռօրյա ժամկետում, մինչև իրավապահ մարմինների կողմից այդ դեպքի հայտնի դառնալը տեղեկացնի իրավապահ մարմիններին և աջակցի հանցագործության բացահայատմանը, կազատվի քրեական պատասխանատվությունից:

Արթուր Դավթյանի խոսքով ՝ կարևոր է, որ ընտրական հանձնաժողովներում դիմում բողոքների քննարկման ուսումնասիրմամբ զբաղվող անձիք լինեն տեղեկացված, որպեսզի բոլոր հաղորդումները, որոնք կպարունակեն առերևույթ հանցագործության հատկանիշներ, հասցեագրվեն ՀՀ դատախազություն: Արթուր Դավթյանի դիտարկմամբ՝ պետք է ակտիվացվեն և հստակ կանոնակարգվեն բոլոր մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան ապահովել իրավապահ մարմինների իրազեկվածությունը յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ:

Արթուր Դավթյանի խոսքով՝ նման բնույթի աշխատանքային քննարկումներով, այլ նախապատրաստական միջոցառումներով պետք է ապահովել, որպեսզի, հատկապես, ապրիլի 2-ի քվեարկության օրը յուրաքանչյուր դատախազ, քննիչ, օպերատիվ աշխատակից, տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկան հստակ տիրապետի իր գործառույթներին, ըստ անհրաժեշտության իրականցվելիք գործողությունների հաջորդականությանը:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտադրել է ընտրական բնույթի յուրաքանչյուր հանցագործության դեպքի հետևողական, բազմակողմանի, լրիվ օպերատիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու, հանցանք կատարած յուրաքանչյուր անձի պատասխանատվությունն ապահովելու, այդ գործընթացների առավելագույնս թափանցիկ և հասարակության համար նկատելի դարձնելու անհրաժեշտությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման, տեխնիկական սարքավորումներ սպասարկող մասնագետների ընտրության, այդ անձանց համապատասխան ուսուցման ապահովման իրազեկման ուղղությամբ կատարված այլ աշխատանքները: ԿԸՀ նախագահը անդրադարձել է նաև ընտրական հանձնաժողովների և իրավապահ կառույցների համագործակցությանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերով ներկայացուցիչ Անդրեա Խալուպովան ողջունել է ՀՀ ընտրական օրենսդրության փոփոխությունները՝ հատկապես կարևորելով ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրումն ու ընտրողների ցուցակների հրապարակումը:

Տիկին Խալուպովան անդրադարձել է նաև ընտրություններին դիտորդական խմբերի ներգրավվածությանը, մատնանշել արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու՝ ՀՀ իշխանությունների դրսևորած կամքը՝ կարևորելով այդ գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացումը:

Քննարկման ընթացքում ՀՀ ՄԻՊ գրասենյակի, դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումները՝ նախընտրական գործընթացներում առերևույթ ընտրախախտումների հատկանիշներ պարունակող դեպքերի, դրանց ստուգման ընթացակարգերի վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Ս. Հովհաննիսյանի կողմից ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբի արձանագրած աշխատանքի արդյունքները, աշխատանքների ակտիվացման ուղղությունները:

Իրավապահ մյուս կառույցների ներկայացուցիչները ևս ներկայացրել են իրենց կողմից մինչ օրս ձեռնարկված քայլերը, իրականացված կազմակերպչական բնույթի աշխատանքները, առաջարկություններ ներկայացրել համագործակցված աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ:

Աշխատանքային կարգով քննարկվել են իրավապահ կառույցների փոխգործակցությանն առնչվող խնդիրներ:

 {gallery}datqn{/gallery}

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ
Ամենադիտված