Կառավարությունը ֆինանսավորում է պարգևավճարների նոր փուլը. Վենսը խոստովանություն է արել (տեսանյութ) Հունգարիան հետաքննում է նախկին ԱԳ նախարարի կապերը Ռուսաստանի հետ «Կհանդիպենք, Ալետս». Նորայր Նիկոյանի հուզիչ գրառումը՝ մանկության լուսանկարներով (Լուսանկարներ) Սահմանին զինվորներ չեն զոհվում․ սա ոչ թե Թրամփի, այլ՝ ԵՄ դիտորդների ներկայության շնորհիվ․ Խզմալյան (տեսանյութ) Թրամփը նախ բաժնետոմսե՞ր է գնել, հետո՞ սկսել դրանք գովազդել. CNN Ալիևը Թրամփին անվանել է «Խաղաղության մարդ» ՖԻՖԱ-ն չի պատժի արգենտինացի ֆուտբոլիստներին իրենց քաղաքական պաստառի համար՝ մինչև Աշխարհի առաջնության ավարտը Նիդերլանդներում շոգի և երաշտի պատճառով ջրի դեֆիցիտ են հայտարարել Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին Գագիկ Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են. ԱՄՆ-ն ձախողվել է․ Իրանի դեսպան (տեսանյութ) Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցման համար կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնի 

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին

Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին՝ Եվրոպական խորհրդի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական խորհրդի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ինչը հանուն Եվրոպական միության կայուն ապագայի կատարած Ձեր վիթխարի աշխատանքի լավագույն գնահատականն է և Ձեր հանդեպ առկա մեծ վստահության արտահայտությունը։

Բարձր եմ գնահատում Ձեր նախորդ մանդատի ընթացքում մեր միջև ընթացող անկեղծ, կառուցողական և ջերմ երկխոսությունը, որը լավագույնս ծառայեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների առաջընթացին. շոշափելիորեն խորացավ ոչ միայն Հայաստան-ԵՄ երկկողմ գործակցությունը, այլև համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում։

Իհարկե, առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում իմ վերջին այցը Բրյուսել, մեր բովանդակային քննարկումները, ինչպես նաև Ձեր սրտաբաց հյուրընկալությունը: Վստահ եմ, որ Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտը և հետագայում նրա ուժի մեջ մտնելը նոր էջ կբացեն մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ՝ որակական նոր մակարդակի բարձրացնելով դրանք։

Հաստատակամ ենք կյանքի կոչելու բոլոր պայմանավորվածությունները, քանզի Եվրոպական միության հետ համագործակցությունը մեծապես նպաստում է Հայաստանում արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և այլ ոլորտներում բարեփոխումների գործընթացին, ինչը մենք մեծապես կարևորում ենք:

Կրկին շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ ձեռքբերումներով և հաղթանակներով լի աշխատանքային տարիներ՝ հանուն մեր մեծ տարածաշրջանի՝ Եվրոպայի միասնության ու անվտանգության: Հայաստանը պատրաստ է հնարավորինս նպաստել այդ գործին

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկումԿառավարությունը ֆինանսավորում է պարգևավճարների նոր փուլը. Վենսը խոստովանություն է արել (տեսանյութ)ԱԻՆ-ը զգուշացրել է՝ ջրում լողալը կարող է վտանգավոր լինել մեկ դեպքումՀունգարիան հետաքննում է նախկին ԱԳ նախարարի կապերը Ռուսաստանի հետ Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ. Արման ԱբովյանՌուսաստանում iPhone 17 Pro-ի գինը զգալիորեն նվազել էՎեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը«Կհանդիպենք, Ալետս». Նորայր Նիկոյանի հուզիչ գրառումը՝ մանկության լուսանկարներով (Լուսանկարներ) Սահմանին զինվորներ չեն զոհվում․ սա ոչ թե Թրամփի, այլ՝ ԵՄ դիտորդների ներկայության շնորհիվ․ Խզմալյան (տեսանյութ)Թրամփը նախ բաժնետոմսե՞ր է գնել, հետո՞ սկսել դրանք գովազդել. CNN Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կանԱլիևը Թրամփին անվանել է «Խաղաղության մարդ» ՖԻՖԱ-ն չի պատժի արգենտինացի ֆուտբոլիստներին իրենց քաղաքական պաստառի համար՝ մինչև Աշխարհի առաջնության ավարտը Նիդերլանդներում շոգի և երաշտի պատճառով ջրի դեֆիցիտ են հայտարարել Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին Ֆինն քաղաքական գործիչը հայտարարել է, որ ֆոն դեր Լայենի որոշումը մեծացնում է Ռուսաստանի և Եվրոպայի միջև ուղիղ բախման վտանգըBloomberg․ Փորձագետները նախազգուշացնում են՝ արհեստական բանականությունը կարող է լուրջ հարված հասցնել աշխատաշուկայինԲելառուսն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցությունը խորացնելու ուղիներըՀայաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները քննարկել են խաղաղապահ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը ՀՀ առաջնահերթություններից է. Վահագն ԽաչատուրյանԳագիկ Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են. ԱՄՆ-ն ձախողվել է․ Իրանի դեսպան (տեսանյութ)Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցման համար կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնիՀայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական աճի առաջատարներից է՝ 12,2% ցուցանիշովԱԱԾ-ում քննարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակում սահմանների համալիր կառավարման ռազմավարությունըԳերագույն ռադան հաստատել է երկրի նոր կառավարության 16 նախարարի նշանակումը Հայաստանն ու Իռլանդիան քննարկել են համագործակցության ընդլայնման և COP17-ի հարցերըԵվրոպայում օդի աղտոտվածությունն աճում էՎարորդներից սնունդ խնդրող արջուկներին վերադարձրել են վայրի բնությունԵրևանում «Ford Fusion»-ը բախվել է էլեկտրական հեծանիվի․ կա վիրավորԵրևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոցՏավուշում հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 11,3 կմ հատվածըՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունԻրանը Թրամփին պատկանող անշարժ գույքը հայտարարել է հարվածների օրինական թիրախՀոգեբանը բացատրել է երեխայի վախի և ֆոբիայի տարբերությունըԴեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով Աշխարհի առաջնության գավաթի պատմությունը․ ո՞վ է ստեղծել ֆուտբոլի ամենահայտնի խորհրդանիշըՈւսանողներն ու աշակերտները հարցեր են ուղղել Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)Հայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են խաղաղապահության և տարածաշրջանային անվտանգության հարցերՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի հյուրանոցում 25 զբոսաշրջիկ սննդային թունավորում է ստացելՓաստաբանը պարզաբանել է, թե որ դեպքերում աշխատակիցը կարող է վճարումներ ստանալ նաև աշխատանքից ազատվելուց հետոՆյու Յորքը պատվել է անտառային հրդեհների ծխովՄեծ Բրիտանիան և Շվեդիան Ուկրաինայի համար 16 ժամանակակից ինքնաթիռ կգնեն․ Սթարմեր Հետազոտությունը հերքել է էպիդուրալ անզգայացման վտանգավորության մասին տարածված կարծիքըԳերագույն ռադայի պատգամավորը հայտնել է Ֆեդորովի պաշտոնանկության մասինՄաշտոցի ոստիկանները բացահայտել են մեքենաների հայելու ապակիների գողությունների շարքըԱրգենտինայի հավաքականին ՖԻՖԱ-ի պատժամիջոցներ են սպառնում քաղաքական պաստառի պատճառովՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)Իրանում նշել են ԱՄՆ-ի հետ համաձայնագրին վերադառնալու պայմանը
Ամենադիտված