Բոլորս հպարտանում ենք Հենրիխ Մխիթարյանով. Արթուր Սարկիսով
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Ենիսեյ»-ի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է նաև հավաքականում իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին:
Հենրիխը մեր աստղն է, առաջատարը: Բոլորս հպարտանում ենք նրանով: Ինձ համար մեծ պատիվ է նրա հետ նույն հավաքականում խաղալը: Նա լավագույն խաղացողներից մեկն է, որին տեսել եմ դաշտում:
Կյանքում նա հասարակ ու համեստ տղա է: Մենք միմյանց շնորհավորում ենք տոներին: Նա շատ լեզուներ գիտի. հայերեն, ռուսերեն , անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, իսպաներեն, իտալերեն, մի քիչ էլ՝ գերմաներեն: Հավաքականը շրջագայում էր Եվրոպայով: Շվեդիայում Հենրիխին մոտենում էին տարբեր երկրների երկրպագուներ և նա առանց խնդրի ներանց հետ տարբեր լեզուներով շփվում էր»,- ասել է Սարկիսովը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը